Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է և հետևաբար, ըստ Հովհաննիսյանի, Բաբայանը քաղբանտարկյալ է։

«Սա, որ արվում է ընտրությունների նախաշեմին, արվում է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ինչ-որ դիվանագիտական խոսակցությունների ֆոնին, ակնհայտ է։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, որ առաջին նախագահն ասում է՝ «դուք ընտրված եք, դուք դավաճան չեք», իսկ Հանրապետականը հրճվում է՝ «մեկը մեզ ասաց, որ մենք ընտրվել ենք, տեսաք, իսկ մենք դավաճան չենք»։ Այնպես որ, այս ամեն ինչը՝ թե՛ ընթացակարգը, թե՛ բովանդակությունը բերում է նրան, որ սա քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է։ Տվյալ դեպքում ինքը համակիր է մեր՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին և ինքն ազդեցիկ քաղաքացի է, ազդեցիկ քաղաքացի է, ում խոսքը քաղաքացիները լսում են, և այդ ազդեցիկությունը, իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ, մեր դաշինքի գործունեության աճն այս վերջին շաբաթների ընթացքում բերել է նրան, որ վտանգ է զգացել այս իշխանությունը։ Ինքը քաղաքական բանտարկյալ է, որովհետև ինքը կողմնորոշվել է քաղաքական այս պայքարում՝ մեկ, և երկրորդ՝ ինչ վերաբերում է արցախյան հարցին, ինքն ունի ընդգծված մոտեցում, ինչը որ նաև մերն է, որը չի կիսում այս իշխանությունը», - Ազատության «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «իշխանությունները փորձում է չեզոքացնել բոլոր այն ձայները՝ հասարակության մեջ, քաղաքական պայքարի մեջ, որոնք ուզում են արդար Հայաստան, իրավական Հայաստան և Արցախի հարցով չեն ընդունում այս իշխանության քաղաքականությունը»։

Հարցին, թե տեսակետ կար, որ Սամվել Բաբայանը, չլինելով դաշինքի անդամ, շատ կարևոր դեր է խաղացել այնտեղ, Արևմուտքում հաճախ ասում են, թե ստվերային կոորդինացրել է որոշ բաներ, կարո՞ղ ենք այդ տեսակետը ճիշտ համարել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չէի ասի, որ կոորդինացրել է, որ ինքը սերտ կապ ունեցել է դաշինքի ղեկավարների հետ՝ գեներալ Օհանյանի հետ, և ինքը գաղտնի չի պահել իր կապը և իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ։ Ջրառատ արյունահեղության հետքերով, որ նախաձեռնեց այս օրենքից դուրս գտնվող իշխանությունը, հենց Բաբայանն է, որ պատասխանեց, իր զորակցությունը հայտնեց, և ասաց, որ եթե այսպես շարունակվի՝ այս բռնարարքները, այս ճնշումները, արյունահեղությունը, սա պետք է իր պատասխանը պետք է գտնի՝ հույսով եմ ընտրությունների միջոցով, իսկ, եթե ոչ ժողովուրդն ինքը պետք է որոշի»։

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ձերբակալվեց մարտի 22-ին։ Ձերբակալությունից երկու օր անց՝ մարտի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Բաբայանին երկու ամսով կալանավորեց։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>