Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը. Լուսանկար
Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար: Դերասանուհին իր որոշման մասին հայտարարել է Instagram-ի իր էջում:
«Ընկերները» սերիալի 51-ամյա աստղը հավաքում է միջոցներ, որոնք նա կտրամադրի բժշկական ծառայությունների կարիք ու ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին:
Անկեղծ լուսանկարն արել է լուսանկարիչ Մարկ Սելիգերը 1995 թվականին: Լուսանկարում աստղը ամբողջովին մերկ նստած է՝ ոտքերով ծածկելով ինտիմ մասերը: