Մերկելը Թրամփի դստերը հրավիրել է գագաթաժողովին Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, Բեռլինում կայանալիք տնտեսական գագաթաժողովին, փոխանցում է apnews.com-ը՝ վարչակազմում աղբյուրին հղելով:
Աղբյուրի համաձայն, Իվանկա Թրամփին Մերկելը հրավիրել է նրա Սպիտակ տուն այցի ժամանակ: «Կանանց քսանյակի» գագաթաժողովը կկայանա Բեռլինում ապրիլին:
Անգելա Մերկելի առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացավ մարտի 17-ին:
Իվանկա Թրամփը ակտիվ ներգրավված է ԱՄՆ նոր վարչակազմի աշխատանքներին: Վաղ «Politico»-ն Իվանկայի փաստաբան Ջեյմի Գորելիկին հղելով հաղորդեց, որ նա անձական գրասենյակ է ստացել Սպիտակ տան արևմտյան մասում և մուտք գաղտնի տեղեկատվությանը: Գորելիկի խոսքերով, Իվանկան կդառնա նախագահի «ականջներն ու աչքերը» և նրան բազում ոլորտների վերաբերող խորհուրդներ կտա:
Zham.am