Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար

Համավարակի զարգացման այս օրերին շատերն են առաջ քաշում հակաճգնաժամային կառավարության ստեղծման պահանջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արտակարգ իրավիճակների եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

«Գաղափարն ինքնին ողջունելի է, մանավանդ՝ գործող կառավարության ակնհայտ ձախողման համատեքստում, սակայն «հակաճգնաժամային կառավարություն» կոչվածն ընդամենը գործիքակազմ է, կառավարման միջոց ու շատ ավելի կարևոր է դրա բովանդակության քննարկումը։

Հակաճգնաժամային կառավարությունն, ըստ էության, պետք է լինի ազգային համաձայնության, համերաշխության կաբինետ՝ գործունեության սահմանափակ ժամկետով ու մանդատով։ Այդ կառավարությունն, իր բնույթով, պետք է լինի մերիտոկրատիայի (արժանիների իշխանություն) դրսևորում», գրել է Հրաչյա Ռոստոմյանը։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարի խոսքով՝ ըստ էության՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը պետք է լինի հումանիտար աղետի կանխումը կամ չեզոքացումը․

«Այս համատեքստում նման կաբիների առաջնային խնդիրներն են․

- առողջապահական համակարգի կոլապսի հաղթահարումը, համաճարակի «ողնաշարը» կոտրելը։ Ցավոք, մեր առողջապահական համակարգն այլևս չի կարող ինքնուրույն լուծել այս խնդիրը։ Պետք է դիմել միջազգային աջակցության խնդրանքով, առաջին հերթին՝ Ռուսաստանին ու ԵԱՏՄ մեր գործընկերներին, նաև՝ հարևան Վրաստանին։ Մեր գործընկերների միջոցով պետք է մեծացվեն Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները՝ դաշտային հիվանդանոցներ հիմնելու, դրսից բերված բուժսարքավորումների, բժշկական անձնակազմի, նաև՝ առաջատար ենթակառույցներ ներդնելու միջոցով։ Յուրաքանչյուր օրվա հապաղումը հանգեցնելու է տասնյակ մահերի, ինչի պատասխանատվությունը մնալու է գործող կառավարության վրա,

- տնտեսական ճգնաժամի, սոցիալական աղետի կանխումը։ Այդ նպատակով ազգային համաձայնության կառավարությունը պետք է դադարեցնի հասարակության սորտավորումը, «սևերի» ու «սպիտակների» բաժանումը։ Անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը, կասեցնել հակասոցիալական օրենսդրության գործունեությունը։ Գործող կառավարության ժամանակավրեպ օրակարգը բերում է հասարակության մասնատմանը, համազգային պոտեցիալի փոշիացմանը,

- երկրին սպառնացող անվտանգային ռիսկերի չեզոքացումը։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանի միջազգային մեկուսացման հեռանկարը կարող է նոր խթան հանդիսանալ թշնամիների ռազմատենչության համար»։

Ըստ Հրաչյա Ռոստոմյանի՝ անհրաժեշտ են քայլեր՝ ազգային միասնության կայացման, Արցախի ու Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը։ Դա դիլենտանտիզմի, ավելորդ ինքնավստահության ու բանական կարծիքներն անտեսելու հետևանք է։ Նման քաղաքականության շարունակությունը հավասարազոր է հանցագործության․ եթե հապաղենք նշված օրակարգով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցում, կարող ենք ունենալ աղետալի հետևանքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>