Հո ճղճղալո՞վ չի, մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան Մի՛ բացակայիր. արի՛, հունիսի 4-ին, ժամը 18:00-ին «Անդրանիկ Թևանյանին բանտարկել եք, որովհետև ազնվազարմ հայ է»․ Խաչիկ Մանուկյան
4
Փաշինյանը փորձում է գյուղացիներին խաբելով քվե գողանալ Հունիսի 7-ի ընտրություններն ու Թուրքիայի հաջորդ քայլը Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվելու որևէ շանս չունի. Երվանդ Բոզոյան Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին. ԲՀԿ առաջնորդը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին Եթե հետ կանգնեմ, էս երկրում չեմ կարա ապրեմ, թող բռնեն, թող նստացնեն. Ծառուկյան Շեֆը վերջինը պիտի աջակցեր Փաշինյանին Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Պատերազմ Արցախում
Փաշինյանը փորձում է գյուղացիներին խաբելով քվե գողանալ Հունիսի 7-ի ընտրություններն ու Թուրքիայի հաջորդ քայլը Հո ճղճղալո՞վ չի, մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների Մի՛ բացակայիր. արի՛, հունիսի 4-ին, ժամը 18:00-ին «Անդրանիկ Թևանյանին բանտարկել եք, որովհետև ազնվազարմ հայ է»․ Խաչիկ Մանուկյան Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվելու որևէ շանս չունի. Երվանդ Բոզոյան Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Աղավնին մերժեց Փաշինյանի սուտ «խաղաղությունն» ու չթռավ Տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ. քաղաքացին պարտադիր կերպով ստանալու է 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Իրենց պահում են խուժանի պես՝ ցույց տալու, որ իբր իրենց դեմ խաղ չկա, բայց գլուխները պատին են տալու. Սաղաթելյան Ոչ թե որձ առյուծի վանդակ, այլ դատարան. Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքում, ներողություն, մլն-ավոր դրամների փոխհատուցում Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին. ԲՀԿ առաջնորդը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին Եթե հետ կանգնեմ, էս երկրում չեմ կարա ապրեմ, թող բռնեն, թող նստացնեն. Ծառուկյան Շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը Հունիսի 3-8-ի եղանակը․ սպասվում են անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում Կլիենտը կրկին ջղաձգվում է «Ալիևը սա ուղիղ ու պարզ տեքստով ասել է 1257 օր առաջ»․ Տաթևիկ Հայրապետյան Հայաստանը 10 տարի չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ. Գագիկ Ծառուկյան Հայ մարդկանց վրա հարձակվելու փաստերով փաշինյանական ռեժիմին սպասարկող «իրավապահները» ոչ մի առերևույթ հանցագործի չեն ձերբակալել Ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերով ոչ մի կալանավորված մարդ չկա. անպատժելի են. Մարուքյան Ալիկ Ալեքսանյանին կալանավորեցին 2 ամսով ՔՊ-ականները Արթիկում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակցի վրա և վայրենաբար բռնություն են գործադրել Փաշինյանի ոստիկանությունը հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած խուլիգանության համար ոչ մեկին չի ձերբակալել Շեֆը վերջինը պիտի աջակցեր Փաշինյանին ԵՄ-ն պահանջում է Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզում ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման համար․ ՌԴ ԱՀԾ Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

Չի կարող ամբողջ մի ժողովուրդ պառակտած մարդը պատժվի, օրինակ, 10 տարվա ազատազրկմամբ միայն

Artur Danielyan-ի հայտնի գրառման ու դրա շուրջ ծավալված քննարկման մասին։

Խնդիրն ախր ներել/չներելը չէ։ Մեր ներելուց ի՞նչ է փոխվում։ Ենթադրենք մարդ է՝ բարի սիրտ ունի, վատը չի ուզում հիշել, պայքարելու ցանկություն չունի և այլն, մի խոսքով, ներում է։ Ու ի՞նչ։ Արդարությունն այդպես վերականգնվե՞ց։ Միջավայրն ու երկիրը ավելի լավը դարձա՞ն։ Իհարկե ոչ։ Եկեք անկեղծ խոսենք՝ դա ներել չի։ Դա փախուստ է արդարության ու ճշմարտության համար պայքարից։ Իսկ այդ կռվից փախչողը ոչ թե բարի սիրտ, այլ թույլ կամք ունի։ Ապագայի մասին մտածելիս՝ մենք չենք կարող խուսափել այս հարցերի քննությունից։

Դրա համար եմ գրում, որ ներել/չներելու հարցն այս կոնտեքստում շատ երկրորդական է։ Ոչ ոք չի կարող ասել, թե ով ինչ վիճակից է հաճույք ստանում և որտեղ է փրկություն փնտրում։ Բա որ հանկարծ պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը սադիստ է ու իրեն դուր է գալիս տեսնել մարդու՝ թեկուզ հարազատի, տառապանքը։ Կընկնենք «լավություն» անող այն մարդու օրը, որը ձուկ է հանում ջրից, որ չխեղդվի։

Ուզում եմ ասելիքս հստակ լինի՝ ես չեմ պնդում, որ այս իշխանության որևէ ներկայացուցիչ ապագայում պետք է անպայման պատժվի։ Անկեղծ ասած՝ ես անտարբեր եմ նրանց ճակատագրի հանդեպ։ Բայց ես ասում եմ, որ այլևս երբեք մեր երկրում չպիտի լինի իրավիճակ, որից հետո պայմանական Արթուր Դանիելյանը կարողանա ասել «ես ունեմ բարոյական իրավունք Նիկոլին նստացնեմ աթոռին ու ստիպեմ, որ նա դիտի, թե ինչպես եմ ես իր հորը շատ լուրջ առողջական վնաս պատճառում...» ու ճիշտ լինի։ Ի դեպ, Արթուրի գրառման անկյունաքարը, իմ կարծիքով, հենց այդ բարոյական իրավունքն է և ոչ թե ներել/չներելը։

Հիմա մենք ո՞նց ենք պատրաստվում բացառել վերոնկարագրյալ իրավիճակի կրկնությունը։ Ո՞վ ունի այս հարցի պատասխանը։ Ես չունեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ գործող օրենսդրությունը մեզ նման հնարավորություն չի տալիս։ Որովհետև չի կարող ամբողջ մի ժողովուրդ պառակտած մարդը պատժվի, օրինակ, 10 տարվա ազատազրկմամբ միայն։ Կամ ցմահ։ Բա որ հանկարծ պարզվի, որ նա նաև մազոխի՞ստ է…

Ներել/չներելը, պատժել/չպատժելը ոչինչ են, եթե դրանք չեն ձևավորում հասարակական վարքագիծ։ Եթե չեն նպաստում արդարության ու ճշմարտության հաղթանակին։ Նպատակը այս պետք է լինի։ Հակառակ պարագայում ի՞նչ տարբերություն, թե հայտնի նախադասության որ բառից հետո ստորակետ դնել։ Միևնույն է դա կմնա մասնավոր դեպք ու ոչինչ էլ չի փոխի այս աշխարհում։ Մինչդեռ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ ոք ուրիշին վատություն անելու բարոյական իրավունք այլևս չունենա։ Կարծում եմ՝ Արթուրը հենց դրա մասին է խոսում։ Համենայն դեպս՝ ես այդպես հասկացա։

P.S. Իսկ պատիժ, այնուամենայնիվ, լինելու է։ Չի կարող չլինել։ Այդպիսինն է բնական օրենքը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>