Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան
23
Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Պատերազմ Արցախում
Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը

Իրականության ոչ ճիշտ ընկալում. Էլինար Վարդանյան

Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ֆրասնիայի ցուցանիշները եւ, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ  է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։

Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ Իտալիայում 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 3853 մարդ, իսկ Հայաստանում 3133։ Այս թվերի տարբերությունը շատ քիչ է։ Իտալական սցենարի ահազանգը նաեւ այն մասին է, որ մենք հատում ենք առողջապահական համակարգի կոլապսի սահմանը, եթե իհարկե արդեն չենք հատել։ Վաղն արդեն ծանր հիվանդները հիվանդանոցներում տեղ չեն ունենալու, բազմաթիվ հիվանդներ զրկվելու են ռեանիմացիոն օգնության հնարավորությունից։

Կառավարությունն, իհարկե, չի ընդունում, որ առայժմ նրա ձեռնարկած քայլերն անարդյունավետ էին, եւ վարակվածների ու մահացածների այս տագնապալի թվի համար պատասխանատու է հենց ինքը՝ կառավարությունը, ոչ թե հասարակությունը: Բայց մենք արդեն սովոր ենք՝ կառավարությունը տառապում է անսխալականության բարդույթով, եւ մեղավոր, իհարկե, գտնվում է։ Ըստ վարչապետի նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է։

Սակայն քաղաքացիների լրջության մասին խոսելիս, պետք է արձանագրել, որ եթե կառավարությունը շարունակի պայքարել համաճարակի դեմ այս լրջությամբ, ապա սա մեր պետության համար ողբերգալի աղետ է դառնալու։

Ինչ լրջության մասին կարող է խոսք լինել, երբ վարչապետը, որ երեկոյան ահազանգում է իտալական սցենարի մասին, հաջորդ առավոտյան արդեն խոսում է քաղաքացիների եկամուտների համատարած հայատարարագրման համակարգի ներդրման կարեւորության մասին։ Այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ սգում են իրենց հարազատների կորուստը, վարչապետը խոսում է այսօրվա հասարակության, մարդկանց օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ։

Այլ երկրներում օրակարգային միակ հարցը համավարակն է, եւ դրա դեմ պայքարը։ Տարբեր երկրներում սուգ է  հայտարարվում կորոնավիրուսի զոհերի հիշատակին՝ Չինաստան, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա։  Մեր օրակարգն ու մեր ռեալ պրոբլեմները կապ չունեն իրար հետ։ Ամենամեծ աղետն այն է, որ իշխանությունների օրակարգում համավարակի խնդիրներն իրենց կարեւորությամբ զիջում են այս պահին ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներդրման հարցի կարեւորությանը։ Դա նորմալ չէ պետության համար։

Հնարավոր չէ երեկոյան խոսել վրա հասած հումանիտար աղետից, մահերից ու առողջապահական համակարգի կոլապսից, իսկ առավոտյան խոսել ընդհանուր հայտարարագրումից եւ գույքահարկի բարձրացումից։ Սա իրականության ոչ ճիշտ ընկալման մասին է վկայում։

Այս պահին անհրաժեշտ է իրականացնել հրատապ մեկ-երկու քայլ։ Ես վերահաստատում եմ մեր կազմակերպության դիրքորոշումը.

Խստացնել սահմանփակումները,

Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, ճգնաժամի կառավարման փորձագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։

Մնացածը հետո կդառնա քննության առարկա։ Քննության առարկա կդառնա, թե ինչու մայիսի 4-ի սահմանափակումների թուլացման որոշումը իրականացվեց այդքան անպատասխանատու, ինչու չսահմանվեցին հանրային կյանքի կանոնակարգման հստակ եւ խիստ պայմաններ՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում եւ այլն։ Ինչու դա չարվեց անհապաղ, այլ միայն  3 շաբաթ ուշացումով, որի գինը եղավ հազարավոր նոր հիվանդները, մեր հայրենակիցների մահերը։

Հիմա օրակարգային միակ հարցը համավարակն է, մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության եւ կյանքի հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>