Երեք տարվա ազատազրկումից հետո Հնդկաստանում «Պակիստանի-լրտեսներ»ի աղավնին ազատ են արձակել
Հնդկաստանի ոստիկանությունը ազատել է պակիստանցի աղավնիին, որը կասկածվում էր լրտեսության մեջ: Թռչունը թռչել էր երկու երկրների միջև վիճահարույց սահմանի վրայով, ինչն ի վերջո, Հնդկաստանը համարեց լրտեսության փորձ, գրում է Toronto Sun-ը:
Աղավնիի զննության ընթացքում ոստիկանությունը կասկածելի ոչինչ չի գտել: Նշվում է, որ աղավնին ի սկզբանե պատկանում էր պակիստանցի ձկնորսին: Սակայն հայտնի չէ, թե որ ճանապարհով է նա ազատ արձակվել և վերադարձե՞լ է սեփականատիրոջը թե՝ ոչ:
Տեղի բնակիչների վախերը առաջացրել են աղավնիի ոտքին գրված թիվը: Սա ենթադրվում էր, որ գաղտնի ծածկագիր էր, որը նախատեսված էր վիճելի տարածքում գործող զինյալների համար: Սակայն աղավնիի տերը պնդում է, որ այն մասնակցել է թռչունների մրցավազքին, իսկ ոտքի վրա գտնվող համարները սեփականատիրոջ հեռախոսի համարն են:
Աղավնին ձերբակալել են 2016-ի հոկտեմբերին:
Zham.am