Հո ճղճղալո՞վ չի, մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան Մի՛ բացակայիր. արի՛, հունիսի 4-ին, ժամը 18:00-ին «Անդրանիկ Թևանյանին բանտարկել եք, որովհետև ազնվազարմ հայ է»․ Խաչիկ Մանուկյան
4
Փաշինյանը փորձում է գյուղացիներին խաբելով քվե գողանալ Հունիսի 7-ի ընտրություններն ու Թուրքիայի հաջորդ քայլը Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվելու որևէ շանս չունի. Երվանդ Բոզոյան Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին. ԲՀԿ առաջնորդը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին Եթե հետ կանգնեմ, էս երկրում չեմ կարա ապրեմ, թող բռնեն, թող նստացնեն. Ծառուկյան Շեֆը վերջինը պիտի աջակցեր Փաշինյանին Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Պատերազմ Արցախում
Փաշինյանը փորձում է գյուղացիներին խաբելով քվե գողանալ Հունիսի 7-ի ընտրություններն ու Թուրքիայի հաջորդ քայլը Հո ճղճղալո՞վ չի, մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան Պատրաստվի՛ր լավ փոփոխությունների Մի՛ բացակայիր. արի՛, հունիսի 4-ին, ժամը 18:00-ին «Անդրանիկ Թևանյանին բանտարկել եք, որովհետև ազնվազարմ հայ է»․ Խաչիկ Մանուկյան Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվելու որևէ շանս չունի. Երվանդ Բոզոյան Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Աղավնին մերժեց Փաշինյանի սուտ «խաղաղությունն» ու չթռավ Տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ. քաղաքացին պարտադիր կերպով ստանալու է 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Իրենց պահում են խուժանի պես՝ ցույց տալու, որ իբր իրենց դեմ խաղ չկա, բայց գլուխները պատին են տալու. Սաղաթելյան Ոչ թե որձ առյուծի վանդակ, այլ դատարան. Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքում, ներողություն, մլն-ավոր դրամների փոխհատուցում Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին. ԲՀԿ առաջնորդը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին Եթե հետ կանգնեմ, էս երկրում չեմ կարա ապրեմ, թող բռնեն, թող նստացնեն. Ծառուկյան Շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը Հունիսի 3-8-ի եղանակը․ սպասվում են անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում Կլիենտը կրկին ջղաձգվում է «Ալիևը սա ուղիղ ու պարզ տեքստով ասել է 1257 օր առաջ»․ Տաթևիկ Հայրապետյան Հայաստանը 10 տարի չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ. Գագիկ Ծառուկյան Հայ մարդկանց վրա հարձակվելու փաստերով փաշինյանական ռեժիմին սպասարկող «իրավապահները» ոչ մի առերևույթ հանցագործի չեն ձերբակալել Ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերով ոչ մի կալանավորված մարդ չկա. անպատժելի են. Մարուքյան Ալիկ Ալեքսանյանին կալանավորեցին 2 ամսով ՔՊ-ականները Արթիկում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակցի վրա և վայրենաբար բռնություն են գործադրել Փաշինյանի ոստիկանությունը հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած խուլիգանության համար ոչ մեկին չի ձերբակալել Շեֆը վերջինը պիտի աջակցեր Փաշինյանին ԵՄ-ն պահանջում է Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզում ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման համար․ ՌԴ ԱՀԾ Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

Համավարակային աղետի եւ պատասխանատվության մասին

Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկետ է, և մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտոնապես Հայաստանում կար դեռևս 2500 վարակակիր, և առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիվը գերազանցել է 9000-ը, հիվանդանոցներում արդեն մահճակալները չեն հերիքում, մահացությունը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թե ինչն է անցած ամսվա ընթացքում սխալ արվել, և ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղետից։
 
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։
 
Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ դեռևս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թեև արդեն բարվոք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, և մահացությունը գտնվում էր մեր հարևան երկրների միջինի մակարդակում։ Ամսվա վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետևանքով, այն արդեն կտրուկ աճել է, և այս պահին մահացությունը Հայաստանում ցավոք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնավորապես՝
 
Ա) Հայաստանում բացարձակ անբավարար է թեստավորումը՝ օրինակ, մեկ միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում մինչ այժմ կատարված է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդյունքով, այն դեպքում երբ հարևան Ադրբեջանում կատարված է 29 հազար թեստ, և միայն 1,8%-ից ՝ դրական արդյունքով: Սա հսկայական տարբերություն է, և ցույց է տալիս, որ Կառավարությունը ձախողել է թեստավորման կազմակերպումը։ Դա էլ հանգեցրել է նրան, որ վարակը մեզ մոտ վաղ շրջանում չի ախտորոշվում և շարունակում է անարգել տարածվել, մինչև ակնհայտ ախտանիշների ի հայտ գալը։ Նույնիսկ այս դեպքում, առողջապահական հաստատությունները վերջերս հաճախ հրաժարվում են թեստավորել մարդկանց, քանի որ այլևս բավարար կարողություն չունեն: Առողջապահության նախարարը պետք է ի վերջո պատասխան տա, թե ինչու՞, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալումը, ինչու՞ բավարար քանակությամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, և ինչու՞ է այս ամենը վերջին օրերին արդեն մատնվել է բացարձակ ինքնահոսի։
 
Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մեկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապես մոտ են գտնվում, և որտեղ օդի մեջ օրվա ընթացքում կուտակվում է վիրուսների մեծ քանակություն։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկա պայմաններում, մարդիկ պետք է տեղաշարժվեին միայն անձնական մեքենաներով և տաքսիներով, իսկ Կառավարությունը, մինչև համավարակի մարելը, պետք է մեխանիզմ գտներ գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առավել ևս, որ դրանք աստղաբաշխական չեն, և բազմաթիվ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովեին։ Ժլատը կրկնակի է վճարում, և Կառավարության ձգտումը՝ ամեն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդեն մարդկանց կյանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպես կանոն, այստեղ տուժում են հասարակության առավել խոցելի խավերը, որոնք բավարար միջոցներ չունեն սեփական ավտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժվելու համար, և որոնց Կառավարությունը պետք է առաջին հերթին նեցուկ լիներ այս ծանր օրերին։
 
Գ) Վարակի տարածման մյուս մեծ աղբյուրը մի շարք օլիգարխների սեփականության տակ գտնվող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիորեն առաջանում, և որտեղ ձեռք առնված միջոցառումները բացահայտ անբավարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թե առանց դիմակ, հնարավոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթե մարդկանց կուտակումը կտրուկ չնվազեցվի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պետք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրավված, կամ էլ մասնակի կրճատեն արտադրության ծավալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդեն փորձարկված բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրության մեջ։ Պարետատունը պետք է դրանց ստանդարտները պարտադրեր ձեռնարկություններին, և խստությամբ հետևեր դրանց կատարմանը, ոչ թե անիմաստ զբաղվեր հեռախոսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլևս որևէ արդյունք չէր կարող տալ։
 
Դ) Վերջապես, ծառայությունների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիորեն կապված են մարդկային շփման հետ։ Մինչև համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պետք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաև, բնակչության շրջանում պետք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, և այլն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում վախճանված մեր ավելի քան 50 քաղաքացիների կորուստը բավական է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք համավարակին։
 
Կարելի է մի շարք այլ քայլեր ավելացնել, սակայն այսօր սահմանափակվելով այսքանով, ցանկանում եմ հիշեցնել՝ մենք արդեն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակվածների թիվը գերազանցել է առողջապահական համակարգի կարողությունները, և եթե չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապես կբախվենք համատարած աղետի՝ հարյուրավոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, և գուցե նաև, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պետք է սկսի դրանք (և ոչ միայն) կտրուկ և առանց հապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնվազն պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն՝ նրանք այս ընթացքում ցույց են տվել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողությունը, սակայն մեծ հաշվով, սա Կառավարության ընդհանուր ձախողումն է, և ի վերջո պետք է հենց այն հավաքական պատասխանվություն ստանձնի մեր քաղաքացիների կորսված կյանքերի համար։
 
Մինչև այդ, յուրաքանչյուրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։
 
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>