Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել հենացատկում` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ
Դոհայում ավարտվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր մրցաշարի վերջին օրն է:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունում: Նա զիջել է միայն վիետնամցի մարմնամարզիկին:
Դավթյանն այսօր հանդես կգա զուգափայտերում: