Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի «ազատում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավոման բանակցությունների առարկան կարգավորման փուլային տարբերակն է։
«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ փուլային տարբերակն է քննարկվում։ Չնայած ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում փորձում է ժխտել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում՝ հողերի մի մասի «ազատում»։ Այլ տարբերակ լինել չի կարող»,- ասել է Ալիևը տեղահանվածների համար բնակելի համալիրի բացման ժամանակ, գրում է Interfax.az-ը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի։
«Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։
Մանրամասները՝ PanARMENIAN.Net-ում: