Հայաստանի Մ-17 թիմը 0:6 հաշվով պարտվեց թուրքերին
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբում Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով:
Առաջին տուրում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին եւ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թուրքիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր: Երկու պարտություն է կրել նաեւ Ֆինլանդիայի թիմը, որը հայ ֆուտբոլիստների հետ կմրցի մարտի 28-ին: