«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը
Դիտել նաև
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։
Մեկնաբանություն ստանալու համար կայքը դիմել է ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, այլ խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։ Նշենք, որ գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք։
Մեզ հաջողվեց պարզել, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

