Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ
Դիտել նաև
ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայումը ներդրում կունենա ՀՀ տարածքային ամբողջականության հարգման գործում. Լաքոթ
Երևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան Լաքոթ
Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբևէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը բնավ «սառեցված» չէ (Տեսանյութ)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ.
«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին՝ կարողանա ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենա իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին ժառանգելու համար։
Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը այնպես, ինչպես Հայաստանն է սիրում մեզ»: