Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Էրեխեք: Ես իհարկե հասկանում եմ, որ դուք էնքան պարապ եք, որ ֆեյսբուքին իմ էջի վրա բողոքներ եք գրում, խաբար-բզիկություններ եք անում, նեղվում եք, բայց ախր վերջին հոլովակն էլ դիմակ դնելու ագիտացիա էր, լրիվ ձեր սրտով, ախր էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը:
Ֆեյսբուքը մինչև հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը (շատ սիմվոլիկ է) արգելափակել է տեսահոլովակներ ներբեռնելու իմ հնարավորությունը: Որովհետև պարզվում է, ուղիղ ամիս ու կես «էրեխեքը» բողոքել են:))) Դե ուրեմն բռնվեք, էրեխեք, հունիսի 1-ին բան չմնաց:
Խելքներիդ դուռ դրեք ու գործով զբաղվեք, յա:
Հ.Գ. Բայց դիմակ դրեք, ժողովուրդ ջան, անկախ ամեն ինչից, դրեք, տեսնենք, թե երբ կվերջանա էս պատուհասը»:

