Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Իրականությունն այն է, որ հանրաքվեն տապալված է

Տառացիորեն երկու շաբաթ առաջ ես գրել էի նրա մասին, որ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։

Այսօր "Իմ քայլը" խմբակցությունը, ՍԴ դեմ պայքարի իր ճարտասան առաջամարտիկի ձեռքերով, Ազգային ժողովի քննարկման էր բերել "Հանրաքվեի մասին" օրենքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է հանրաքվեի չեղարկման հնարավորություն՝ ԱԺ երկու երրորդ մեծամասնության կողմից։ Թեև տեսականորեն չեղարկման հնարավորությունը խելամիտ մեխանիզմ է, և պետք է գոյություն ունենա որոշակի պայմաններում, քննարկման ժամանակ հնչեցին մի քանի խիստ զավեշտական մտքեր և հիմնավորումներ, որոնց պարզապես չեմ կարող շրջանցել։

Օրինակ, "Իմ քայլի" մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ իրենց հիմնական մտահոգությունը հանրային առողջությունն է։ Այսօր, երբ "Իմքայլական" կառավարության համատարած ձախողումների պատճառով Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը, այս հայտարարությունը առնվազն ծաղրալի է հնչում, մանավանդ, եթե հիշենք, թե "Իմ քայլը" ինչպես էր շարունակում հանրաքվեի քարոզարշավը՝ ի հեճուկս խելամիտ մարդկանց բազմաթիվ հորդորների։

Մեկ այլ կարկառուն "Իմքայլական" հայտարարեց, որ իրենց խնդիրը ՍԴ ճգնաժամը հաղթահարելն է, և իրենք ամեն դեպքում ձև կգտնեն այն հաղթահարելու, հանրաքվեով թե առանց հանրաքվե, թեև համավարակի Հայաստան ներթափանցումից հետո անցած երեք ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ ճգնաժամի հիմնական աղբուրը մեր երկրում Իմ Քայլի անսահմանափակ իշխանությունն է, ոչ թե ՍԴ-ն, և նրա հաղթահարման համար նոր ԱԺ ընտրություններ են պետք համավարակի հաղթահարումից հետո։

Եվ վերջապես, Իմ Քայլի ամենակարկառուն գործիչներից մեկը հայտարարեց, որ իրենք օրը մի հատ հանրաքվե կարող են անցկացնել, ու հաղթելու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։ Ինձ այդ բարձրագոչ հայտարարությունը հիշեցրեց հայտնի դասականի "ինչքան տոկոս կուզենք կխփենք" պատմական արտահայտությունը, որի հետևանքները բոլորիս են հայտնի։

Ես հատուկ անուններ չեմ նշում, քանի որ Իմ քայլի պատգամավորների միջև վաղուց արդեն մեծ տարբերություններ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ այս մարդիկ պարզապես նման են են իրականությունից կտրված, սեփական անփոխարինելիության առասպելին հավատացած, արագ խորտակվող նավի թիերին շղթաներով կապված նավաստիների, որոնց նավավարը տեսնում է արագ մոտեցող խութերը, բայց արդեն որևէ բան ձեռնարկելու ընդունակ չի։ Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է, և եթե այն անցկացվի, մեր քաղաքացիները լավագույն դեպքում անտարբերությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն այս մեծախոսներին, իսկ վատթարագույն դեպքում՝ կգնան և "ՈՉ" ասելով, ցույց կտան, որ արդեն հոգնել են այս կրկեսից։ Իսկ մենք, ինչպես մերժում էինք այս հանրաքվեն, այնպես էլ մերժում ենք հիմա, ու սպասում ենք նրան, որ ինչպես "Իմ քայլը" այն նախաձեռնեց, այնպես էլ հիմա այն չեղարկի, ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին։

На изображении может находиться: текст
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>