Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

56-ամյա անձին դեղը չեն ներարկել` պահելով երիտասարդների համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական «աչքալուսանքն» է տվել հանրությանը՝ տեղեկացնելով, որ ազատ է մնացել 32 ռեանիմացիոն մահճակալ։ Նախարար Թորոսյանի գրառման տակ արձագանքել էր մի կին․ «Որ ձեր ունեցած դեղը interleukin inhibitors չտաք, էդ մարդկանցից ոչ ոք չի ապաքինվի։ Էդ դեղը, 3 օր խնդրեցի, չներարկեցիք հայրիկիս։ Այսօր արդեն լեյկոցիդները զրոյացան։ Ու առողջ սիրտը կանգնեց»։

Մի երիտասարդ էլ կիսվել  էր, որ իր տատիկն էլ է այդպես մահացել։ Ի դեպ, Արսեն Թորոսյանի կողմնակիցների անպատկառությունը հասել էր նրան, որ երիտասարդ կնոջը հանդիմանում էին, որ եթե հայրը մահացել է, ի՞նչ գործ ունի նա սոցկայքում։ Նա էլ պատասխանել էր՝ քանի որ բոլոր հարազատները կարանտինում են, սիրտը պայթում է։ Մեզ հաջողվեց կապ հաստատել այդ կնոջ հետ, որը մի սահմռկեցուցիչ պատմություն պատմեց, ինչից պարզվեց, որ Թորոսյանի սպառնալիքները՝ Հայաստանում պատերազմի կամ Սպարտայի օրենքը գործադրելու մասին, երբ թույլերը փրկվելու շանսեր չունեն, արդեն իրականություն է դարձել։ 

Ինչպես միշտ է լինում նման պատմությունների դեպքում, կնոջ հետ զրույցից հետո հարազատները բարկացել էին նրա վրա, եւ նա ավելի ուշ զանգահարեց՝ խնդրելով հոդվածը չտպագրել։ Սակայն, քանի որ հանրային շահի տեսանկյունից նրա հաղորդածը շատ կարեւոր է, զրույցը ներկայացնում ենք փոխված անունով։ Իսկ խմբագրությունում պահպանվում է նաեւ ձայնագրությունը։

- Անահիտ, դեղը, որի մասին գրել էիք, ցուցվա՞ծ էր Ձեր հորը։

- Այո, իհարկե, արյունաբանի, իր բժշկի հետ խորհրդակցել էինք, հենց այն դեղն էր, որն իրեն պետք է օգներ, որ օրգանիզմը պայքարեր, որ իր լեյկոցիտները բարձրանային նորմալ մակարդակի։

- Ի՞նչ պատճառաբանությամբ չէին ներարկում։

- Որ երիտասարդներին տան։ Այսինքն՝ 56 տարեկանն իրենց համար երիտասարդ չէ։ Բայց չեն հասկանում, որ երիտասարդն ունի իրեն համապատասխան լեյկոցիտներ, որոնց շնորհիվ կարող է պայքարել։ Իսկ իմ հայրիկն ուներ լեյկոզ, որի պատճառով լեյկոցիտները վիրուսի պարագայում շատ ավելի արագ էին սկսել նվազել։ Հիվանդությունը հորս մոտ 5 տարի առաջ էր ի հայտ եկել, բուժվել էր։ Շատ նորմալ 5 տարի ապրում էր, առանց ոչ մի խնդրի, նույնիսկ գրիպները մեզնից թեթեւ էր տանում։ Պարզապես մի ներարկում էր, որ պետք է արվեր, ու չարվեց։ Ինձ թվում է՝ դեղը պահված է ոչ թե նույնիսկ երիտասարդների, այլ ուղղակի ընտրյալների համար։ Որքան ես հասկացա։

- Դա թա՞նկ դեղ է, ի՞նչն է պատճառը։

- Չի վաճառվում ոչ մի տեղ, որովհետեւ ես պատրաստ էի անգամ գնել, մենակ թե տային։ Բայց էդ դեղը չի վաճառվում, եւ ոնց հասկանում եմ՝ համաշխարհային մակարդակով միայն պետական հիվանդանոցներին են տալիս, էն էլ՝ ոչ բոլոր, որովհետեւ Նորքի ինֆեկցիոնում էդ դեղը չկար։ Այդ էր պատճառը, որ այդ նորմալ հիվանդանոցից ու նորմալ անձնակազմից ընկավ մարդասպանների ձեռքը․․․ որտեղ աշխատում են 30-ամյա, քոլեջն ավարտած չգիտեմ ովքեր։ Պապայիս տեղափոխել ենք, վատ էր զգում, ճնշումը 170-100 էր, զանգեցինք՝ տեսնենք ոնց է, հետո զանգել եմ (հիվանդանոց), ասում եմ՝ վատ է, մոտը 20 րոպե մարդ չի մտնում, գնացել է պապայիս մոտ, ասել՝ անհարմար չե՞ս զգում, եքա մարդ ես, զանգել բողոքում ես, որ քեզ չենք մոտեցել, քեզ չե՞նք մոտեցել։ Էնտեղից քույրն ա գոռում պապայիս վրա, ու էդ ամենը ես հեռախոսով լսում եմ։ Ու իրենց քթերից է գալու։

- Դատի՞ եք տալու։

- Աստծո դատաստանին են իրենք արժանանալու։ Չէ, դատի չեմ տա, որովհետեւ էդքան քաշքշուկների մեջ մտնելու ուժ չունեմ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ․․․ (սկսեց արտասվել), ուրիշ մի դեղ էլ կար՝ «Ինգավիրին», որը վաճառվում է բոլոր դեղատներում,   ռուսական դեղ է, որը շատ լավ օգնում է իմունիտետի բարձրացմանը, լեյկոցիդների բարձրացմանը եւ հակավիրուսային է։ «Նորքի» բժշկուհին խնդրում էր, ասում ա՝ ինձ ոչ ոք չի լսում, ասա, թող այդ դեղը տան պապայիդ․․․

- Դա՞ ինչու չտվեցին․․․․

- Իրենք ուզում էին ուղղակի մարդ սպանել, քանակ ապահովել, հասկանո՞ւմ եք։ Ով մի քիչ դժվար է պայքարելու, իրենից ձեռքերը լվանում են։ Դրա համար, ուշադիր եղեք, չհասնեք հիվանդանոցի դռները։

- Այդպես բաց տեքստո՞վ ասացին։

-․․․մուննաթ, գռեհիկ ձեւով․․․  ինչ-որ դեբիլ, քոլեջ ավարտածներ, իսկ իրենց լավագույն թոքաբաններն էսօր Ծաղկաձորում են, ո՞ւմ համար, որեւէ ծանր հիվանդ չկա, ո՞ւմ համար են տարել լավագույն բժիշկներին։ Ես չգիտեմ ում  բողոքեմ․․․ բողոքս էլ տեղ չի հասնի, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան ու զգուշանան էն վիճակից, որում մենք ենք հայտնվել։

- Ձեր հայրը որտե՞ղ էր վարակվել։

- Ես չգիտեմ․․․ 2 ամիս կարանտին ենք պահել, ամեն օր զանգել եմ՝ ամեն օր։ Ես ամուսնացած եմ, պապաս Երեւանից ա։ Իրենք բոլոր կանոններին հետեւում էին, հետո սկսեցին լուրեր պտտվել, որ մահացածներին 100 հազար են բան անում․․․ (տալիս՝ հեղ․) ու նմանատիպ լիքը բաներ, սկսեց մարդկանց մոտ կասկած առաջանալ, որովհետեւ իրենք էլ ոչ մի կանոնի չէին հետեւում, սաղ սահմանափակումները վերացրին, էնպես արեցին, որ մարդիկ հավատան, որ ամեն ինչ լուրջ չէ․․․ ու սկսեցին նորմալ կյանքով ապրել։ Ու մայիսի սկզբներին իմ հայրիկն էլ, որ օրերը տաքացել էին, մեկ-մեկ դուրս էր գալիս, թոռնիկ ուներ, հանում էր բակ, որ խաղար, երեւի էդ ընթացքում, որովհետեւ մենք, բառիս բուն իմաստով, կարանտին ենք պահել, տնից դուրս չենք եկել, դուրս ենք եկել շաբաթը մեկ անգամ՝ սննդի համար։ 

- Ձեր ընտանիքի անդամները հիվա՞նդ են, կարանտինի մե՞ջ են։

- Այո, մայրս, եղբայրս, հարսս ու երեխան։ Իրենք բոլորը հիվանդ են, 4-5 օր առաջ ստուգել են, թոքերը լավ են եղել, բայց էդ դեղերը․․․ մի օր ես եմ առնում, մի օր՝ մի բարեկամը։ 

- Դե՞ղ էլ չեն տալիս։

- Ոչ, հիվանդանոցում էլ մենակ անտիբիոտիկ էին իրենք տալիս, ոնց հասկացա։ Ինձ ասում են՝ տալիս եմ կորոնայի դեղը, քո պապայի մոտ լեյկոզը խնդիր չէ, մենք լեյկոցիտները բարձրացրել ենք, դրա մասով մի անհանգստացեք, բայց իր թոքերի վիճակը շատ վատ է, մենք հիմա կորոնայից ենք բուժում․․․ Բժշկի հետ խոսել եմ պապայիս մահվանից մի օր առաջ։ Ասում եմ՝ այո, բժիշկ ջան, բայց էդ դեղը, որ Ձեզ ասում եմ, ինձ գաղտնի տեղեկատվությամբ են ասել։ Ասում եմ՝ պետք է այդ դեղը պապաս ստանա, որ լեյկոցիտները բարձրանան։ Ինքն ընենց ներկայացրեց․․․ ու թույլ էլ չեն տալիս, որ մեկ անգամից ավել զանգես… որ գոնե ասեի, որ էդ դեղը պետք է ներարկեք, որ լեյկոցիտները բարձրանան։ Որ անտիբիոտիկը ճիշտ աշխատի, իր գործն անի։ Իրենք հատուկ դեղը չտվեցին պապայիս։

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>