Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան
21
Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները Իրանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ռազմավարական առավելության հասնելուց հետո ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստին, Պոդոլսկի նավթաբազային և Դոմոդեդովոյի լոգիստիկ հանգույցին. ԱԹՍ-ներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները. Ռուբեն Սրբազան Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան. Տեսանյութ

Հանձնաժողովում ըտենց  անդամ չկա, որ կարողանա ինձ նկատողություն տալ: Այս մասին այսօր` մայիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ իր դիմակ չկրելու թեմային:

«Նկատողություն եղել է քիչ առաջ, լիագումար նիստի ժամանակ Ազգային ժողովի  նախագահի կողմից, եւ ես կարծում եմ, որ րոպեական անհրաժեշտության որոշում կայացվեց, ու եթե վիճարկեմ այդ որոշումը, երեւի թե դա  կայացնողի համար հաճելի չի լինի»,- նշել է պատգամավորը:

Ըստ  Պետրոսյանի`  այսօր Հայաստանում  երկրի գլխավոր խնդիրները թողած, կարեւոր նախագծեր են  մերժում, որոնք ավելի մեծ օգուտ պետք է տային  պետությանը, քան դիմակ կրել, չկրելու  թեման, որն անընդհատ բերվում է քննարկման առաջին պլան:

«Եթե այդքան մտածում եք, ապա նիստերը հեռահար անցկացրեք, այդ սոցիալական հեռավորություն ասվածը, ինչի՞ համար չեք պահպանում, իրարից 20 սանտիմետր հեռավորությամբ եք նստում, դա ի՞նչ ձեւականություն է: Կամ իրանք դիմակները ստեղ-ընդեղ հանած ման են գալիս,  քեֆերի, գինարբուքների մեջ, կամերայի առաջ գալիս են նկարվում են, իրանք դառնում են օրինապահ, մենք էլ օրինախա՞խտ: Ամոթ է, ավելի լուրջ բանով է պետք զբաղվել, կարեւոր հարցեր ու օրինագծեր կան, որոնք մարդիկ չեն քննարկում, բայց դրել դիմակների թեման են  անընդհատ շահարկում»,- ասում է պատգամավորը:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի` դիմակների  արհեստական թեման պետք է կառավարությունը դնի մի կողմ եւ զբաղվի իր խոստումները կատարելով` տնտեսական հեղափոխությունով, ներդրումներով եւ այլ  առաջնային հարցերով:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք դիմակ չկրելով վերջինս չի՞ վնասում իր շրջապատի մարդկանց, Պետրոսյանը պատասխանեց. ««Բա ինչո՞ւ արդեն քանի ամիս է` չեմ վտանգում ոչ մեկին, երեւի իրենք են վտանգում, որ  դիմակները հագած ման են գալիս: Ես որեւէ մեկի համար վտանգ չեմ ներկայացրել, թող իրենք իրենց մեջ ման գան վտանգ ու վնաս ներկայացնողներին»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մեր կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում թերացել է, թե ոչ, վերջինս պատասխանեց,  որ մեր կառավարությունը  միայն այդ  խնդրի լուծման հարցում չէ, որ թերացել է եւ, համեմատելով հարեւան պետությունների հետ, նա նշեց, որ  մեր պետությունը ոչ լավ իմաստով առաջ է հարեւան  մնացած երկրներից.

«Առաջ է վարակակիրների թվով, առաջ է չբուժվածների, մահվան դեպքերի քանակով, ահագին առաջ է, դե գոնե պետք է լինի չէ՞ մի տեղ, որ մեր երկիրը լինի առաջ, իսկ եթե ավելի լուրջ` ամոթ է ուղղակի, իրենք ձեւական արարողակարգերով փորձում են ցույց տալ, որ ինչ- որ բան են անում:

Ինչ վերաբերվում է իմ դիմակ կրել-չկրելուն, ես հիմա դիմակ չեմ կրելու: Եթե իրենք գտնում են, որ  իրենց ամբողջ կյանքի փրկությունը  դիմակից է կախված, թող կրելով ման գան: Ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորել, բայց չեմ կարծում որ Ազգային ժողովի համար մեր քննարկելու թեման պետք է լինի դիմակ կրելու խնդիրը, սա՞ է մեր երկրի   հաջողությունը, այսպես կոչված հեղափոխությունից հետո»:

Անդրադառնալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմային, նաեւ փաստին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին ոչ, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես միշտ աշխատում եմ չպիտակավորել իրավապահ մարմինների աշխատանքը, սակայն պետք է  իրենցից ճշտել, թե արդյոք հավասարության սկզբունքը այս էր ենթադրում:

Հավասարության սկզբունքը ոչ թե ՀՔԾ-ի կողմից չի պահվում, այլ ընդհանրապես այստեղ` Ազգային ժողովում էլ չի պահվում,  երկակի ստանդարտներից իրենք այդպես էլ չկարողացան դուրս գալ, ու վախենամ` արդեն ուշ է:

Մենք ամեն ինչ տեսնում ենք, հիմա, որ մեր  ապրած կյանքը թույլ չի տալիս, որ    ելնենք ամեն ինչի մ,ասին հրապարակային խոսենք, դա դեռ չի նշանակում որ չենք տեսնում շատ բաներ, սա ի՞նչ աճպարարություն է, սաղ կյանքը  սարքեցին դիմակահանդես, որոշ մարդիկ,  սաղ կյանքում  դիմակ են կրել  մի քանի հատ, հիմա նրանց համար շատ սովորական է սա, թող իրենք իրենց ապրած կյանքը վերլուծեն, նոր  անցնեն մյուսներին»,- հավելեց պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>