Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում

168.am-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

–Պարոն Շահնազարյան, օրերս «Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի» վերնագրով հարցազրույց էիք տվել, որում մանրամասն անդրադարձել էիք մայիսի 19-ին «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագծին: Մասնավորապես, մեջբերել էիք բանաձևի նախագծի հոդվածներից մեկը. «Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն ուղղված նրանց ջանքերին․ ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը», և նշել, որ ԵՄ սատարումը ցանկացած ճանապարհով, այդ թվում նաև` նոր պատերազմով հակամարտություն կարգավորելը վերաբերում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետություններից միայն Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը: Այդ հոդվածը, թեկուզ՝ զուտ տեսականորեն, կարո՞ղ է վերաբերել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

–Քաղաքական պատճառներով չի կարող վերաբերել, քանի որ այդ երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ բացառում են ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծումը։ Բայց նույնիսկ տեսականորեն սա չի կարող վերաբերել այդ երկրներին, քանի որ այդ նույն բանաձևի նախագծում կա մեկ այլ հոդված. «Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը և մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը և կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով և համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է» (“whereas the European Parliament condemns the violation of the sovereignty and territorial integrity of the EaP countries, does not recognize forceful changes of their borders and attempted annexation of their territories and rejects the use of force or the threat of force, and shares the EU’s commitment to supporting a peaceful conflict resolution via diplomatic means and in accordance with the norms and principles of international law, the UN Charter and the Helsinki Final Act, namely in the conflicts to which Russia is a party”):

ԵՄ կառույցներում ընդունվել են բազմաթիվ բանաձևեր և փաստաթղթեր, որոնցում ամրագրված է, որ Մոլդովայի, Ուկրաինայի, և Վրաստանի հակամարտություններում Ռուսաստանը կողմ է:

Սա աներկբա նշանակում է, որ այս հոդվածում նշված` «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձևի նախագծի` «ուժի կիրառման և սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:

Այնպես որ, այս, ինչպես նաև Ձեր հարցում նշված հոդվածները վերաբերում են բացառապես Ադրբեջանին և ԼՂ հակամարտությանը:

Հոդվածի վերջին հատվածը` «որոնցում Ռուսաստանը կողմ է» (“namely in the conflicts to which Russia is a party”), բանաձևի նախագծում չի եղել և ավելացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 6-ին ԱԺ-ում «Ադրբեջանը կառուցողական է» հայտարարությունից հետո:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանի արտգործնախարարությունը և խորհրդարանական դիվանագիտությունը բացարձակ ոչինչ չեն արել այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը գործել է հիպերակտիվ:

Այս նախագիծը քննարկվելու և ընդունվելու է հունիսի 16-17-ին Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում, և շատ մեծ է հավանականությունը, որ նշածս երկու հոդվածները, ինչպես նաև իմ նախորդ հարցազրույցում նույն նախագծի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածը, որում նշված չեն կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, քվեարկությամբ կհաստատվեն։

Նշեմ, որ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված այս փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել Եվրապառլամենտի կայքում. այն հասանելի կլինի մի քանի օրից:

–Չէ՞ որ սրանք շատ վտանգավոր զարգացումներ են…

–Իր երկու տարվա գործունեության ընթացքում Փաշինյանը բազմիցս փաստարկներ է տվել, ես կասեի` նվիրաբերել Ադրբեջանին իր կողմից սանձազերծված նոր պատերազմը միջազգային հանրության առաջ արդարացնելու համար, ինչի մասին մամուլով բազմիցս արտահայտվել եմ։ Այս նախագծի ընդունմամբ Եվրամիությունը ցույց կտա, որ սատարելու է Ադրբեջանին իր նոր պատերազմում, և ԵՄ անդամ պետությունները պետք է միասնական լինեն այդ հարցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>