Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ.Գևորգյանը՝ դիմակի գների մասին

Թեև դիմակների, դիմակների հումքի ներմուծման գները թանկացել են, սակայն հայաստանյան որոշ տնտեսավարողներ, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հարցին:

Արարատ Միրզոյանը նշեց՝  նույնիսկ, եթե համաշխարհային համավարակի պայմաններում ուղևորափոխադրումներն են սակավացել և ըստ այդմ գները թանկացել են, ինչը ազդում է հումքի գների վրա, որևէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակի գինը: «Մի քիչ վառ երևակայություն է պետք՝ հասկանալու, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Ոչ միայն սովորական  քաղաքացու, այլ նաև անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացրել, թե ինչպես կարող է այս դիմակի գինն անցնել 70, 80 դրամից»,-ասաց նա ու խնդրեց հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ ինչ-որ տնտեսավարողներ համարվարակի իրավիճակում չեն կարող առիթից օգտվել և այսպիսի իրավիճակում գերշահույթ ապահովել:

«Եթե, դեկտեմբերին Չինաստանից ներմուծված միանգամյա օգտագոծման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ- մայիսին եղել է 116 դրամ։ Հայաստանում արտադրության համար պարագաները ևս ներկրվում են, ներկրված պարագաների գինը թանկացել է: Այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և դիմակների դեֆիցիտ է եղել:  Արտադրող երկրները Չինաստանը և Ռուսաստանն են, որտեղից Հայաստանը ներկրել է»,-ասաց Գևորգյանն ու նկատեց՝ հաճախ ճանապարհները փակ էին, ներկրվող ապրանքները դժվարությամբ էին տեղ հասնում: 

Արդյունքում արտադրողները սկսել են ավելի մեծ շահույթ հետապնդել: Նա նկատեց՝ ասվածի մասին են վկայում նաև միջազգային գները: Մյուս երկրների ձեռքբերման գները նույնպես բարձրացել են: 

«Մեր կարծիքով՝ կան տնտեսավարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ: Բայց խոսքը երբեք ու երբեք չի գնում նրա մասին, որ ձեռք են բերել 5 դրամով և վաճառել են 220 դրամով: Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով՝ ընդ որում հարկերը ներառյալ: Եվ եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը գնում»,-ասաց Գևորգյանը:

Նա նկատեց՝ երբեմն երկու մարժա է կիրառվում: «Ընդ որում՝ հունվարին մեր կողմից առաջարկած փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ սա բացահայտել, երբ մենք ասացինք, որ դեղատները մեծածախ և մանրածախ գործունեությամբ պետք է զբաղվեն տարբեր լիցենզիաներով։Եվ հենց սրա պատճառով էլ հարուցել ենք վարույթ: Վարույթ ենք հարուցել նաև ձեռնոցների շուկայում: Այստեղ ավելի մեղմ է գնի բարձրացումը, բայց նկատում ենք որոշակի մարժայի, նաև ներմուծման գնի բարձրացում»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>