Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապիկ. Տեսանյութ

Տունս «թքել-կպցրել են», սա բան է. որ արել են, սրիկաներ:

Համացանցում հայտնի դարձած Արտուշ պապիկը  Yerevan.Online-ի եթերում բողոքում է իր տան նորոգումից:

Հիշեցնենք, որ Ապրլի 24-ին, Ծիծեռնակաբերդում Արտուշ պապիկը փորձեց բարձրանալ Ծիծեռնակաբերդ, սակայն չթույլատրեցին, այնուհետև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հորդորով, պապիկին ուղեկցեցին: Դրանից հետո տարբեր անձինք, սկսեցին նորոգել պապիկի բնակարանը:

«Փոշի են արել ու գնացել, լինոլիումը փռել են պարկետի վրա ու գնացել, առանց մաքրելու: Չի կարելի էսպիսի բան անել: Սա ոչ թե աշխատանք է, այլ գլխառադ անել»,- ասում է Արտուշ պապիկը: Նա տեսանյութում ցուցադրում է տունը, ասում, որ ոչինչ չեն էլ սարքել: Ասաց, որ լսել է թե հեռուստացույց են բերել և այլ տեխնիկա, սակայն ոչինչ էլ չկա:

Արտուշ պապիկի աղջիկը, Աստղիկ Միրզոյանն ասաց, որ ինքը ապրիլի 24-ին  քաղաքում չի եղել, երեկոյան վերադարձել է Երևան, տեսնելով, որ հայրը Ծիծեռնակաբերդում է: Իր խոսքով, գիշերը ժամը մեկին, իրենց դուռը ուժեղ թակել են, աղջիկն ասել է, որ ոստիկանություն կզանգի, ասել են, որ հենց ոստիկանությունից են ու վարչապետի հրամանով եկել են, որպեսզի Արտուշ պապիկին տանեն Ծիծեռնակաբերդ:

«Ասացի՝ ամբողջ ցերեկ պապիկը կանգնել է, չեք թողել, հիմա գիշերվա մեկին եկել եք, որ տանե՞ք: Ասացին՝ օրենքը դա է, ինչ ձևով էլ լինի, պիտի տանենք: Ես ու քույրս պապիկին հագցրել ենք, տարել են Ծիծեռնակաբերդ: Ոստիկանն ասաց՝ հանգիստ եղեք, ոնց տանում ենք, էդպես էլ կբերենք: Առավոտյան գալիս են մի խումբ տղաներ, պապիկի երեխաներին՝ մեզ ասում են՝ դուք դուրս եկեք տնից, մենք պապիկին տեր կկանեգնենք, մենք ենք պահելու: Էդ տղաները, բոլոր աղջիկներին, փեսաներին թոռներին հրում են, ասում են, թե պապիկին ինչ օգնություն գալիս է, մենք պիտի հսկենք»,- պատմեց Արտուշ պապիկի աղջիկը:

Նրա խոսքով՝ իրենք ասել են, որ ոչ մեկի կարիքը չունեն, խնդրել են, որ տունն ազատեն: Աղջկա խոսքով, երեկոյան պապիկին տանում են իր եղբոր հարսի տուն, սակայն աղջիկը՝ Աստղիկն ասում է, որ այդպիսի  բարեկամի չի ճանաչում:

«Գնացել եմ ոստիկանություն, ամբողջ գիշեր անցկացրել ենք ոստիկանության առջև, հետո՝ ժամը 12-ին պապային բերել են տուն:  Բերել էին, ու մեզ մոտ չէին թողնում: Հետո ոստիկանի համաձայնությամբ՝ մենք 3 աղջիկներս մնացել ենք իր մոտ: Այդ մարդիկ այնպես են ներկայացնում, թե պապիկի երեխաները կապ չունեն իր հետ, ես ասում եմ. ինչի չեք լայվ անում, որ պապիկն իր ընտանիքի հետ է»,-ասաց աղջիկը:

Արտուշ պապիկի խոսքով՝ տարբեր երկրներից մարդիկ էին եկել, գումար են տվել, բայց այդ տղաները վերցրել են փողը, դրել են իրենց գրպանը:

«Ինձ էլ ասել են՝ նկարվի, ասա, որ իբր փողն ինձ են, բայց ինձ ոչ մեկ էլ փող չի տվել»,- ասասց պապիկը:

 

Մանրամասները՝ Yerevan.Online-ի տեսանյությում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>