ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է
Դիտել նաև
Լեզվակռիվ և ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագրի, Հանրապետություն և «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների միջև (տեսանյութ)
Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ
«Վարդա մյուզիք հոլ»-ում ծեծկռտուքի մասնակիցների մեջ են եղել «Ճըվճըվ Արոյի» որդիները. կան վիրավորներ
Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. Տեսանյութ
Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան. Տեսանյութ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին, Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:
Միջադեպին մասնակից էին դարձել դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդհատել էր նիստը։