91 տարեկանում մահացել է երաժիշտ եւ «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը (ֆոտո)
ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է երաժիշտ եւ «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը:
Նա մահացել է Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում, իր ծննդյան տարեդարձից երեք օր անց:
Ավո Ուվեզյանը Ֆրենք Սինատրայի Strangers in the Night անմահ երգի հեղինակն է։ Բացի մասնագիտական երաժշտական կարիերայից , Ավոն նաեւ ամենաթանկարժեք ու էլիտար սիգարների AVO ապրանքանիշի հիմնադիրն է։ Այդ սիգարների մեկ տուփն արժե 100-500 դոլար։