Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր»
11
ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Քաղաքացիները զեբրան անցնում են, հայտնվում ցեխակույտի մեջ․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ից․ Երևանում ձյունը հալեց, խնդիրները՝ եռապատկվեցին (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Բանանը, «Վիվառո»-ի Վիգենը, Ալեն Սիմոնյանը և գերթանկարժեք ծախսերը (տեսանյութ) 365 օրից 314 օրը Երևանում փոշու քանակը նպաստում է քաղցկեղային հիվանդություններին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կյանքում 10 հոգու չղեկավարածները ուզում են հանրապետության առաջնորդ դառնալ. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա. Վեհափառ Հայրապետ Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ՔՊ-ի փոսը (տեսանյութ) Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում

«Փաստ» թերթը գրում է. «Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում էր տարբեր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, վեթինգի ու տնտեսական հեղափոխության մասին, սակայն դրանք լոկ հայտարարություններից այն կողմ չէին անցնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։ 

Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը:

Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։ 

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ 

Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնում է ուտոպիայի մակարդակի։ Իշխանությունները խոսում էին տնտեսական աճերի խոշոր ցուցանիշների մասին, սակայն դրանք իրենց արտացոլումը իրական կյանքում այդպես էլ չգտան, քանի որ վիճակագրությունն ուռճացված է և շատ դեպքերում ուղղակի նկարված։

Իհարկե, համավարակն ինչ-որ առումով «ջրում» կամ «կտրում» է իշխանությունների՝ հանրությանը տված խոստումները, սակայն նրանք գոնե պետք է կարողանան այս իրավիճակում ապահովել ճգնաժամային կառավարման պատշաճ մակարդակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվեն։ Բայց ճգնաժամային կառավարումն իշխանությունների մոտ ևս չի ստացվում։ Եվ օրեցօր վատթարացող իրավիճակը խոսում է դրա մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>