Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր»
16
Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը

«Ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին». Սարգիս Գրիգորյան. Տեսանյութ

Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:

Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50.000 դրամ:

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ: Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը: Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:

Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.

«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ: Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:

Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել: Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:

Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:

Դերասանը նկատեց. «Հեղափոխության ժամանակ, որ հրապարակն այդքան մարդկանցով լցվել էր, հիմա մոտավորապես այդքան մարդ ռեստորանային ոլորտից է գումար ստանում և դեմ է լինելու այս կառավարությանը: Թողեք հանգիստ աշխատենք. կարելի է լուծումներ գտնել, ես նույնիսկ գիտեմ այդ լուծումները, օդում չեմ կրակում: Օրինակ՝ 300-400 հոգանոց դահլիճը թող 50 տոկոսով կիսեն, 12 հոգանոց սեղանին թող 5 հոգի նստեն, բոլոր հակահամաճարակային միջոցառումները լինեն: Թող ամեն պարի երաժշտությանը մի սեղանի մարդիկ պարեն: Փակելով հարց չեն լուծում: Ո՞ւմ ենք խաբում, կարանտի՞ն է. ո՞ւր է այնտեղ կարանտին, ժողովուրդ»:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երեկվա միջադեպից հետո հասկացել է, թե ինչու էր 2018թ. գարնանն ակտիվ մասնակցում հեղափոխությանը. «Գիտե՞ք՝ ինչու գնացինք ես ու կինս, որովհետև տեսանք, որ մարդկանց դեմքերին ժպիտ եկավ: Մարդիկ երջանիկ էին, ուրախ էին, ֆլեշմոբեր էին անում: Ինձ դա գրավեց: Ինքս լավ էի ապրում, ես խնդիր չունեի, բայց այդ թեթևությունը զգացի, որն ինձ երկրորդ հոգեվիճակ տվեց՝ գնալու: Բայց հետո մեկ էլ ունք է բարձրանում, հետո մատ է գալիս, այսինքն՝ գալիս է նույնը. վերացա՞վ այդ ժպիտը: Դրանից հետո Ֆեյսբուքում սկսեցին վիրավորանքներ, ատելություն, անեծքներ…

Տղերք, մի մոռացեք՝ սիրո և հանդուրժողականության…, ես դրա համար եմ գնացել, ես սրա համար չեմ գնացել: Ես չեմ գնացել, որ վիրավորեք իրար: Ես ուզում եմ մի բան ասել այն տղերքին, ովքեր Գյումրիից քայլելով եկել են Երևան. տղերք, խնդիրը կորոնավիրուսի մեջ չէ, լիքը խնդիրներ կարելի է վերացնել, հիմքն է շատ կարևոր: Եթե չվերանա այս սև ու սպիտակը, ձեր մեկը երկու չի դառնալու, ավելի դժբախտություն ասեմ՝ մեր մեկը երկու չի դառնալու, երբեք չի դառնալու: Դո՛ւք եք մեղավոր, որովհետև դո՛ւք եք իշխանություն, դուք կարող եք շատ հանգիստ այդ հարցը լուծել»:

Նկատառմանն ի պատասխան, թե հիմա իշխանությունն էլ է բողոքում երկրում առկա ատելության մթնոլորտից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց հոգեբանական բռնության են ենթարկում, իշխանական կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, ծեծել և այլն, Ս. Գրիգորյանն ասաց.

«Իրենք ունեն ԱԱԾ, Ոստիկանություն, ամեն ինչ, և այդ մանդատը ժողովուրդն իրենց տվել է, որ ստեղծեն հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Եվ հիմա գցել ուրիշի վրա, կարծում եմ, տեղին չէ: Ես իմ ընտանիքի պատասխանատուն եմ, իմ հարևանը չէ պատասխանատու: Հերիք է ուրիշների վրա գցենք մեր պատասխանատվությունն ու պարտավորությունը: Մի շատ կարևոր բան կա՝ այս ժողովուրդը նկատելն է մոռացել, ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին: Մեզ չեն թողնում նկատենք՝ ինչ է կատարվում, ասում են՝ սա է ճիշտը: Մարդը պետք է խոսի. եթե դու քո հարմարավետության գոտուց դուրս չգաս՝ ոչ մի հարց կյանքում չես լուծի, բոլոր հարցերը լուծվում են, երբ մարդն իր հարմարավետության գոտուց դուրս է գալիս:

Ժողովուրդ, մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, և, ոնց 2018թ. ասել են, թե դուք կարող եք արտահայտվել, ձեզ լսող կա… ես ձեր ասածն եմ անում, հարգելի իշխանություն, դուք եք ասել: Ես ոչ ձեզ վիրավորել եմ, ոչ պատվեր եմ կատարել, ես ասում եմ՝ քաղաքացու բողոք, հաստատ իմ ասածի մեջ լոգիկա կա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>