Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը

«Արցախը Հայաստան է եւ վերջ». Արայիկ Հարությունյանի խոսքը՝ Արցախի ԱԺ հատուկ նիստում. Տեսանյութ

«Խորհրդանշական է, որ Արցախի նախագահի բարձրագույն պաշտոնն ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ հաղթական մայիսին: Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես եւ մյուս ազատամարտիկները երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաեւ ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից: Այսինքն երազանք ունեինք տեսնել միացյալ ու ազատ Հայրենիք:

Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր: Հիշում եմ, թե ինչպես Շուշիի ազատագրման գործողության ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը ասել է՝ ես հասցրել եմ ունենալ 4 զավակ, իսկ դուք դեռ երիտասարդ եք, ամուսնացած չեք: Դրանից հետո վիրավորում ստացավ ու հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ ես հերթական անգամ հասկացա, թե որքան պարտական ենք Գրիգորիին ու նրա նման հազարավոր հայորդիներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին, զավակներին: Ինքներս մեզ վստահելու եւ մեր ուժերին վստահելու շնորհիվ, նվիրյալների կյանքի գնով համայն հայության կուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու երազանքին եւ 28 տարի պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու եւ դրանց հասնելու ժամանակն է: Ժամանակն է մտածելու զորեղ հայրենիք կերտելու ուղղությամբ, ժամանակն է երազելու եւ գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու եւ գործելու մեր հայրենադարձության իրականացման ուղղությամբ:

Ժամանակն է երազելու եւ գործելու հայոց միացյալ հայրենիքի համամարդկային միջազգային դերակատարության եւ պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ:

Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու եւ ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել:

Երդվում եմ մեզ երազելու եւ գործելու հնարավորություն ընձեռած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման եւ հետայսու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Արցախը Հայաստան է եւ վերջ, պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով:

Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը, Արցախյան շարժումը հայտ էր սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը: Դա հայ ժողովրդի երբեւէ ունեցած հաղթանակների փառավոր էջերից մեկն էր, որ որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունները: Այդ ազատության ամենօրյա բերկրանք զգում ենք մայր Հայրենիքի հետ անխախտ ու միասնական կերպով, սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:

Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովի հաջորդ  արդեն իրական նիստը կկայանա Շուշիում, կա նման ցանկություն ԱԺ-ն տեղափոխել Շուշի եւ մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք:

Պարոն նախագահ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների եւ հետեւողական աշխատանքի եւ ինձ այդ գործում տրված հնարավորության համար: Դա ես համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը:

Այս համատեքստում կուզենայի երախտագիտություն  հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այս կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման , նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել այլեւ պատրաստակամ է հետագա ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու  հարցում:

Պարոն վարչապետ, ուզում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատարում է մայր հայրենիքին եւ ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսել մեր միացյալ հայրենիքի առջեւ ծառացած իհիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիակայության բոլոր դժվարություններին:

Մեր գործունեության հիմքում ընկած սկզբունքներն են

Առաջին սկզբունք -  մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունն այդ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն: Չկա Սահմանադրության որեւէ գործառույց, որը նպատակադրված չլինի իր քաղաքացիների այս կամ իրավունքի կամ ազատության երաշխավորմանը: Իմ պաշտոնավարումն էլ միտված է լինելու մարդուն ու ժողովրդին անմնացորդ ծառայելուն:

Սկզբունք 2- Հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չէ որեւէ սակարկման: Արցախի գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան ողջ հայության գլխին: Ուստի արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է: Իսկ արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է:

Սկզբունք 3 – Իրավունքի գերակայությունը եւ բոլորի հավասարությունը պետության երաշխավորմամբ պետք է ուղենիշ լինի բոլոր հասարակական հարաբերություններում: Սակայն պետք է գիտակցենք, որ իրավունքները կարող են արդյունավետ գործել համաչափության եւ  հավասարության պայմաններում: Ուստի ոչ մի արտոնյալ մարդ չպետք է լինի:

Սկզբունք 4 – ժողովրդավարական կառավարումը այլընտրանք չունի, ւստի հարկավոր է անընդհատ զարգացնել այն: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ազատ ընտրությունների միջոցով հանրային իշխանությունների ձեւավորում, այլեւ պետական կառավարման համակարգի կոնկրետ որակների ապահովում, ինչպիսիք են օրինակ ներառականությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, նաեւ  կայացած քաղաքացիական հասարակությունը:

Սկզբունք 5 – Սոցիալական պետության կառուցման վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության եւ սոցիալական արդարության ապահովումն է: Մենք պետք է բոլորի համար այնպիսի հավասար ու խթանող պայմաններ ապահովենք, որ ամեն մի աշխատող քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություններ ունենա: Պետությունը պարտավոր է իր ուշադրության կենտրոնում պահել նաեւ սոցիալապես խողելի խմբերին:

Սկկզբունք  6 -  Համընդհանուր խնդիրները պետք է լուծում ստանան հավաքական ու ներդաշնակ աշխատանքով ու պատասխանատվությամբ: Պետությունը ներդաշնակ օրգանիզմ է, որտեղ ամեն մի մասնիկ ունի իր անփոխարինելի գործառույթը: Պետությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանրային բարիք ստեղծի նաեւ բոլորի համար:

Սկզբունք 7 – Մեր հաջողությունների գրավականներից մեկը ներքին համերաշխությունն է: Ոչ մի ծրագիր, գաղափար կամ ցանկություն չի կարող հաջողություն ունենալ, եթե  բացակայում է ներքին համերաշխությունն ու կայունությունը: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք դեմ ենք քննադատությանը, մրցակցությանը: Մեր նպատակն է ունենալ հանդուրժողական, կառուցողական, առողջ ու մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ հայրենիքի անվտանգությունն ու զարգացումը կդիտվեն որպես համընդհանուր խնդիրներ:

Սիրելի հայրենակիցներ, ես ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բառացիորեն բոլորի հետ: Կառուցողական ու համերաշխ աշխատանք ընտրություններին մասնակցած 12 կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նախագահի մնացած 13 թեկնածուների, նրանց ընտրողների, ընտրություններին չմասնակցած քաղաքացիների եւ համայն հայության հետ:

Ես այ ամբիոնից համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս եւ այդ ձեռքը միշտ մնալու է մեկնած, քանի դեռ կիսում ենք նույն հայրենիքը եւ նույն արժեքներն ու նպատակները:

Որպես Արցախի նախագահ ես այլեւս չունեմ մրցակիցներ, չունեմ կուսակիցներ, ես լոկ ունեմ սահմանադրական պարտավորություններ բոլորի առջեւ, ես ունեմ հավատամք, որ պարտավոր եմ չձախողել, ունեմ հավատամք որ պարտավոր եմ պարզերես նայել հայոց մեծ նախնիների ու հայրենիքի ազատագրման հիմքում ընկած մեր ընկերների շիրիմներին: Նաեւ իմն է պարտավորությունը այնպես անելու, որ մեր ընկած հայորդիների զավակները, հարազատները երբեւէ արդարացիորեն չմտածեն, թե զուր էր իրենց ամենաթանկ զոհողությունը հայրենիքին, թե մենք դավաճանում ենք զոհվածների թափած սուրբ արյանը: Ոչ եւ երիցս ոչ:

Ուզում եմ խոսքս ավարտել շնորհակալությամբ, ներողությամբ եւ երդումով:

Շնորհակալ եմ հայոց բոլոր մեծ նախնիներին, երախտապարտ եմ իրենց աշխատանքով, ջանքով  ու արյունով հայոց միացյալ պետականությունը վերականգնած, պահպանող ու զարգացնող յուրաքանչյուր անձի՝ զինծառայողից մինչեւ հողամշակ, մանկավարժից մինչեւ հանրային ծառայող:

Ներողություն եմ հայցում բոլորից հայրենիքին ծառայելու ընթացքում իմ բացթողումների, սխալների, իմ կողմից հարուցված հիասթափությունների համար:

Երդվում եմ մեր մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով եւ համազգային երազանքներով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ կերտման ուղղությամբ:

Մենք հաճախակի ենք երդում տալիս: Ուզում եմ այստեղ հիշեցնել իմ մի երդման մասին, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: մեծ եղբայրս՝ Արմենը, այստեղ է, ծառայում էր Խորհրդային բանակում: Սամվելը, որ ինձնից մեծ էր 3 տարով, սկսվեց շարժումը եւ առաջին օրը՝ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Ասեցի այո, երկուսով երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմը դեռ մնում է:

Կեցցե հայոց փառապանծ ժողովուրդը, կեցցեն հայոց մեծ նախնիները, որ կերտեցին ու մեզ ավանդեցին սրբազան հայրենիք ու արժեքներ, կեցցե Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունն ու հայոց Սփյուռքը, կեցցեն գալիք սերունդները, որ հավերժ ապրելու են ազատ, անկախ, զորեղ, երջանիկ ու միացյալ Հայաստանում:

Ուզում եմ վերջում ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ», - եզրափակեց իր ելույթը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

***

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

Опубликовано Armenpress Четверг, 21 мая 2020 г.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>