Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում»
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:
Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

