Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից:
Հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:
Նախնական դատական նիստը հրավիրվել է հունիսի 23-ին ժամը 14:00-ին, գործը մակագրվելէ դատավոր Տիգրան Գրիգորյանին։

