Որքան արտարժույթ են գնել ու վաճառել հայաստանյան բանկերը
ՀՀ Կենտրոնական Բանկը ներկայացրել է ներբանկային շուկայում մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,404,509 դոլար 482.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,947,111 ԱՄՆ դոլար 484.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,580,476 եվրո 518.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,694,617 եվրո 523.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 899,100,646 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 382,958,043 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
- See more at: https://www.cba.am/AM/News/Pages/news_23-11-15_3.aspx#sthash.nqGH7jYP.dpuf