Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Մաքսային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են. ՊԵԿ

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ Վորոնեժում (ըստ ռուսական կայքերից մեկի տարածած ինֆորմացիայի), հայկական մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է հայտնաբերվել։ Այս կապակցությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նաև տեսանյութով հանդես եկավ՝ նշելով նաև Նիկոլ Փաշինյանի մերձավորների եւ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի անունը, թե հենց նրա իմացությամբ ու թույլտվությամբ է հայկական արտադրության ծխախոտի հերթական խմբաքանակը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել Ռուսստանի Դաշնություն։ 

Այս կապակցությամբ մենք մի քանի հարց էինք ուղղել ՊԵԿ-ին, նախ հետաքրքրվելով, թե մաքսային ի՞նչ ձևակերպմամբ է մեկնել բեռը Հայաստանից և ճի՞շտ է, որ այն ՌԴ է գնացել «տավառի նառոդնովո պոտրեբլենիա» գրիֆի տակ։ Ի պատասխան այս հարցին՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը մեզ ուղարկել է ԵԱՏՄ պայմանագրից և մաքսային օրենսդրությունից հղումներ։

«Տեղեկացնում ենք, որ 29․05․2014թ-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։

Իսկ համաձայն պայմանագրի 29-րդ հոդվածի՝ «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` 1) մարդու կյանքի և առողջության պահպանման, 2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, 3) շրջակա միջավայրի պահպանության, 4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, 5) միջազգային պարտավորությունների կատարման, 6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»: 

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ Միության ապրանքները Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Միության մաքսային տարածքի մի մասից մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպման՝ բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր՝ Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ օդային տրանսպորտով՝ համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու։ Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեր 1-ին հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից»,-ասված է ՊԵԿ պատասխանում։ 

Մեր 2-րդ հարցին, թե ով է ձևակերպել բեռը, ով է տեղեկացված եղել այդ բեռի մեկնումից, և արտակարգ դրության պայմաններում քանի՞ նման ինքնաթիռ է մեկնել Հայաստանից Ռուսաստան, ՊԵԿ-ից պատասխանել են, ՀՀ-ից ՌԴ մեկնած ինքնաթիռների քանակի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկատվության չի տիրապետում՝ առաջարկելով այդ հարցով դիմել «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչություն», որը, ի գիտություն ՊԵԿ-ի, վաղուց արդեն կոմիտե է, այլ ոչ թե՝ վարչություն։ 

Մեր մյուսի հարցին էլ, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՊԵԿ-ը՝ պարզելու մեղավորներին և պատժելու, արդյոք հարուցվա՞ծ է ծառայողական քննություն կամ ընթանո՞ւմ է նյութերի նախապատրաստում քրգործ հարուցելու նպատալով, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի ուղարկած պատասխանում ասված է․ 

«Այս հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից՝ մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են»։ 
Այսինքն՝ ՊԵԿ-ի պատասխաններից ստացվում է, որ ամեն ինչ օրինական է եղել, որևէ անօրինական գործողություն հայկական կողմից չի իրականացվել, և որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկա։ 

Մենք՝ լրագրողներս, դեմ ենք գրավոր նամակագրությանը պաշտոնական ատյանների հետ, որովհետեւ, որպես կանոն, ստանում ենք նման ոչինչ չասող, գրքային պատասխաններ եւ հնարավորություն չենք ունենում լրացուցիչ հարցերով բացահայտել իրականությունը։ Գրավոր հարց ու պատասխանով աշխատելու ընթացակարգն, իրականում, ճշմարտությունը թաքցնելու համար է, որը նպաստում է պետական համակարգի ոչ թափանցիկ գործելաոճի ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>