Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում․ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ։ Ներկայացնում ենք արդարադատության նախարարության պարզաբանումը․

«Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ոչ միայն պաշտոնական ուղերձներով, այլև դեմ առ դեմ բաց հանրային քննարկումներում բոլոր դիտարկումներին ու մտահոգություններին անդրադառնալու մեր պատրաստակամությունը։

Այսպես՝

«Վարագույների հետևում, առանց հանրային քննարկման» վավերացնելու մասին պետք է նշել, որ վավերացում պահանջող յուրաքանչյուր կոնվենցիայի ներպետական գործընթացը նույնն է, և ենթադրում է իրավասու մարմինների կարծիքներ, եզրակացություններ ստանալ, վավերացման առաջարկությանը Կառավարության նիստում հավանություն տալ, Սահմանադրական դատարանի որոշում, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկում և եզրակացություն, լիագումար նիստում քննարկում և քվեարկություն։
Նշված բոլոր գործողությունները Լանզարոտեի կոնվենցիայի դեպքում հրապարակային են եղել, փաստաթղթերը հասանելի են բոլոր իրավասու մարմինների կայքերում, բացի այդ, թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի, և թե՛ լիագումար նիստերն առցանց հեռարձակվել են։

Ի դեպ, պարոն Զոհրաբյանը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նույն նիստին, որի ընթացքում Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է ներկայացրել վավերացման հարցի վերաբերյալ, իհարկե, Կոնվենցիայի քննարկմանը պարոն Զոհրաբյանը չմնաց։

Ինչևէ, կոնվենցիաների դեպքում ազգային մակարդակում քննարկումները ծավալվում են դրանց միանալու (ստորագրել, վավերացնել) կամ չմիանալու շուրջ և ոչ թե դրանց տեքստերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Կարծում ենք՝ պարոն Զոհրաբյանի կողմից առաջարկված քննարկումներն առավելապես վերաբերում են Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի հարցերին, որոնց վերաբերյալ իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ քննարկումներից կարծես որևէ մի գերատեսչություն չի հրաժարվել։ Ուստի, ամեն ինչ առջևում է։

«Հայտնաբերված» փաստաթղթի մասին

Պարոն Զոհրաբյանը և այլ բանախոսներ «Սեռական կրթության եվրոպական ստանդարտներ» ձևակերպմամբ նշում են մի փաստաթղթի մասին, որը յուրաքանչյուր ոք «Google» համակարգում պարզ որոնմամբ կարող է գտնել։ Այս փաստաթուղթը 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից կազմված առաջարկություն է քաղաքականություն մշակողների համար։

Իհարկե, բանախոսները չեն նշում անգամ մեկ եվրոպական երկրի օրինակ, որտեղ վկայակոչված «ստանդարտը» կիրառվում է։ Նույն հաջողությամբ կարելի է գտնել յուրաքանչյուր ոլորտին վերաբերող ինչ-որ փորձագետների պատրաստած փաստաթուղթ և պնդել, որ դա ստանդարտ է տվյալ ոլորտի պետական քաղաքականության համար և այն կապել ինչ որ կոնվենցիայի հետ։

Լանզարոտեի կոնվենցիան և դրա կապը սեռական կրթության հետ

Պարոն Զոհրաբյանի տեսաուղերձում մեջբերված հանրային քննարկման ընթացքում էլ հստակ նշվել է , որ Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, որպես նման հանցագործությունների կանխարգելման միջոց, նշվում է, որ երեխաներին, իրենց հասունության և ընկալման հնարավորություններին համապատասխան, տարրական և միջնակարգ կրթության մակարդակներում ծնողները և մանկավարժները համագործակցված ձևով պետք է տեղեկություններ տան նման ռիսկերի և ինքնապաշտպանության միջոցների մասին։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը մասնավորապես նշում է. «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>