Սա խրախուսական նվեր է Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու համար
Դիտել նաև
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». Վլադիմիր Վարդանյան
Գերտերությունների ակնհայտ ներքին անհամաձայնությունները Հայաստանի ներկայիս իշխանության վերաբերյալ արդեն կրում են անթաքույց բնույթ։ Ամերիկյան կողմը որոշել է օգնության ձեռք մեկնել ՀՀ իշխանությանը, դրանով փորձելով փրկել նրանց ակնհայտ ֆիասկոից։ Սա, իհարկե նաև խրախուսական նվեր է Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու համար։ Հին, մոռացված, բայց այսօր շատ արդիական սառը պատերազմը նոր երանգներ է ստանում։
Հ.Գ. Ու հանկարծ չմտածեք թե ամերիկյան կողմին վատաբանում եմ. Իհարկե ոչ։ Ամեն երկիր ունի իր արտաքին քաղաքականությունը և միմիայն մեզանից է կախված թե ով և ինչպես մեզ հետ կհամագործակցի։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

