Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

Լանզարոտեի կոնվենցիայում կան մեր էթնոհոգեբանական նկարագրի հետ անհամատեղելի դրույթներ. չի կարելի կուրորեն պատճենել ուրիշինը. Վրեժ Շահրամանյան. Տեսանյութ

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու հապճեպությունն անհասկանալի է, պետք էր նախապես ծավալել մասնագիտական քննարկումներ. իշխանությունները չեն դիմել Սեքսոլոգների հայկական ասոցիացիային, չեն հարցրել բժիշկների կարծիքը, այդ պատճառով էլ վավերացումից հետո ծավալված քննարկումներն անորոշության և անտեղյակության տիրույթում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Կոնվենցիայում կան հարցեր, որոնք մտահոգիչ են և կարիք ունեն մասնագիտական ուսումնասիրության: Արդեն քանի տարի է՝ ավագ դպրոցում կա սեռական դաստիարակության դասընթաց, դասավանդում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, և դա կնճռոտ հարց է: Հատուկ մեթոդաբանության կարիք կա, չես կարող նույն թեման բոլորին համահավասար մատուցել, պետք է սեռային անհատական մոտեցում: Ամենակարևոր խնդիրը մասնագետների վերապատրաստումն է»,- ասել է սեքսոպաթոլոգը:

Ըստ Շահրամանյանի՝ եթե նախկինում սեռականության մասին տեղեկատվությունը սակավ էր, այսօր հակառակն է՝ պետք է ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հեղեղի հորձանուտում. «Դեռահասը հաճախ փնտրում ու գտնում է իրեն հետաքրքրող տեղեկատվությունը, թեև երբեմն այն հավաստի չէ, անգամ վնասակար է: Պսիխոհիգիենան պետք է դրվի ամուր հիմքերի վրա, պետք է ակտիվորեն գործի երեխա- ծնող-ուսուցիչ-դպրոց շղթան»:

Բժշկի կարծիքով՝ կարիք չկա երեխային պատմել սեռական տարբեր կողմնորոշումների մասին, նրա հոգեսեռական առանձնահատկությունները թույլ չեն տալիս ընկալել դա. «Երեխաների ուղեղը չի կարելի լցնել անպիտան տեղեկատվությամբ: Երեխայի անվտանգության ապահովման համար սեռական կողմնորոշման մասին պատմելն իմաստ չունի, դա միայն կվնասի նրան: Չի կարելի կուրորեն պատճենել այն, ինչ ուրիշինն է, կոնվենցիան կարիք ունի տեղայնացման: Մատուցվող տեղեկատվությունը պետք է լինի զտված»:

Վրեժ Շահրամանյանի պնդմամբ՝ Լանզարոտեի կոնվենցիայի սխալ մատուցման պարագայում այն կարող է չծառայել բուն նպատակին, ավելին՝ կարող է ոչ թե կանխել մանկապղծությունը, այլ հակառակ ազդեցությունն ունենալ. «Երեխաների ֆիզիկական, հուզական և մտային կարողությունները տարբեր են, և հարց է առաջանում՝ ինչպե՞ս են իրականացվելու այդ ճանաչողական զրույցները, ի՞նչ մեթոդներով: Երեխային պետք է ընդհանուր առմամբ իր ֆիզիկական և հոգեկան անվտանգության զգացում ներշնչել, ոչ թե նրա ուշադրությունը բևեռել սեռականի վրա»:

Սեքսոպաթոլոգի պնդմամբ՝ այլ երկրների սեռակրթության չափանիշներում և Լանզարոտեի կոնվենցիայում կան մեր էթնոհոգեբանական նկարագրին անհամատեղելի կետեր: «Երբ թարգմանում ես ուրիշինը, կարևոր է մասնագիտական քննարկումը, քանի որ սխալ եզրույթի կիրառման դեպքում տագնապ է ստեղծվում: Երեխաներին սեռական բռնության մասին պատմելով՝ նրանց ուշադրությունը սևեռելու ենք անառողջ երևույթներևի վրա»,- ամփոփել է Վրեժ Շահրամանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>