Ամենատարօրինակ հայտարարությունը, որ կարդացել եմ
Դիտել նաև
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Այս փաստաթուղթը միանգամից ընթերցելը նույնիսկ ամենապինդ նյարդեր ունեցողի բան չէ
Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է արձանագրել, որ Թուրքիայից ներմուծումները շարունակում են աճել
Մարզերում մահացության ավելի մեծ թիվ է գրանցվել, քան ծնունդների
Խիստ քաղաքականացված կյանքի ֆոնին նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է «թունդ» քաղաքականացել
«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին»:
Սա մեր ոստիկանության կոչի սկիզբն է, որ ավարտվում է այսպես. «Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»:
Մեր ոստիկանությունը, փաստորեն, օդանավակայանը փակելու, շփումներ թույլ չտալու և ժամանողներին մեկուսացման վայր ուղեկցելու փոխարեն կոչ է անում չգնալ օդանավակայան: Պարտքի կատարման բացառիկ դրսևորում:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

