Ծառուկյանն իր Սիմբա առյուծին նվիրում է Կենդանաբանական այգուն. Տեսանյութ
Դիտել նաև
Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու
Փաշինյանը ցանկանում է «կուլակաթափ անել» Գագիկ Ծառուկյանին
«3 տարի առաջ այս օրը մենք հանդիպեցինք». այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու տարեդարձն է. Տեսանյութ
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով՝
«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը:
Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:
Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:
Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել…»։

