Հիմա սիրուն, ջահել ու սթայլիշ աղջիկների խմբեր վտանգում են իրենց առողջությունը ոստիկանների մեծ կուտակումների մեջ գտնվելով բաժանմունքներում
Քիչ առաջ Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել մոտ 20 մարդ, ովքեր եկել էին պարզելու, ինչի են կանչել Արթուր Դանիելյանին 6-րդ վարչություն։ Բոլոր բերման ենթարկվածները եղել են դիմակներով և ձեռնոցներով, պահպանել են սոցիալական հեռավորություն, ի տարբերություն իրենց բերման ենթարկող ոստիկանների, ի դեպ։
Հատկանշական է, որ բերման ենթարկվածների մեջ մեծ է աղջիկների քանակը։ Այս պահին հիմնական մասը Կենտրոն ոստիկանությունում ա, մյուսները տարբեր բաժիններով ցրված և ակնհայտ ա, որ ֆորմալ պահանջը 5 հոգուց ավել չհավաքվելու չի գործում քաղաքում ոչ-մի տեղ, բացի հենց էսօր հենց Նալբանդյան փողոցի էդ հատվածից, որտեղ որևէ ԱԴ կանոն խախտող չկար ոստիկաններից բացի, ավելին ոստիկանության պահանջներին չենթարկվող էլ չկար։ Հիմա սիրուն, ջահել ու սթայլիշ աղջիկների խմբեր վտանգում իրենց առողջությունը ոստիկանների մեծ կուտակումների մեջ գտնվելով բաժանմունքներում։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

