Արթուր Ալեքսանյանն՝ իր ամուսնության մասին
Այսօր առավոտից համացացնցում լուրեր են շրջանառվում, թե 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է ամուսնանալ նախարարներից մեկի դստեր հետ:
Արթուր Ալեքսանյանը Life.panorama.am-ի հետ զրուցում հերքել է լուրը: «Զավեշտալի, իրականության հետ կապ չունեցող լուր է: Ես ընտրյալ չունեմ, եթե ունենամ, անպայման, հրապարակայնորեն կհայտարարեմ այդ մասին: Այս պահին ես կենտրոնացած եմ միայն մարզումներիս վրա»: