Մառնեուլիի խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվել է, Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են Սադախլոյի անցակետով մեկնել Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Դիտել նաև
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»-ասված է գրառման մեջ։

