Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Մանկապարտեզի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, եթե չպահպանեն անվտանգության կանոնները

Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք շարունակական կլինեն ամեն օր, իսկ մայիսի 20-ից մանկապարտեզները կվերաբացվեն: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Մանկապարտեզները գործելու են հատուկ կանոնակարգերով, այսինքն՝ մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար իրականացնելու հնարավորություն չունեն: Եվ մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»,- ասաց Վիրաբյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ Երևանի 161 մանկապարտեզների կողմից նախնական հարցումներ են անցկացվել 31 հազար ծնողների շրջանում, և նրանցից մոտ 11 հազարը գտնվում են այս կարգավիճակում և ցանկություն են հայտնել երեխային տանել մանկապարտեզ:

«Մշակվել են բոլոր անվտանգության կանոնները, որոնցով մանկապարտեզները պետք է գործեն՝ սկսած բակային տարածքի նշագրումից, որպեսզի առավոտյան ծնողները կարողանան պահելով սոցիալական հեռավորությունը՝ առավոտյան երեխային բերեն մանկապարտեզ: Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ, երեխաներին դիմավորելու են մանպակարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անելու, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն՝ ընդունելու են մանկապարտեզ: Եվ պետք է հորդորեմ բոլոր ծնողներին՝ ցուցաբերել համբերություն, որպեսզի կարողանան այդ ժամանակահատվածում մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք գործեն մանկապարտեզ, և իրենք համբերատար պահեն անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Վիրաբյանը:

Խմբերում լինելու են մոտավորապես 8-10 երեխա, ինչը հնարավորություն կտա անվտանգության բոլոր կանոնները պահպանել: Մանկապարտեզներում հրաժարվելու են այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաժարվելու են նաև այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները կազմում եմ աշխատակիցների 20-22 տոկոսը: Նրանք չեն գա աշխատանքի, բայց կշարունակեն վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչ այսօր:

«Ինչ վերաբերում է սնունդին, մենք քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ սնունդը նույնկերպ ենք կիրառելու, ինչպես եղել է նախկինում, բնականաբար, որոշակի կանոնների խստացումով: Այսօր քաղաքապետարանում ես քննարկում եմ ունեցել մատակարարների հետ, որոնք սնունդ են մատակարարում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներին, և մատակարարների հետ աշխատանքային նոր ձևաչափ ու նոր կանոններ են սահմանվել»,- հավելեց նա:

Մանկապարտեզների աշխատակիցները պետք է խստորեն պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, Տիգրան Վիրաբյանը զգուշացրեց՝ այն աշխատակիցները, ովքեր կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը,  շատ արագ կազատվեն աշխատանքից: «Անվտանգության կանոնները չպահպանողների հետ որևէ կոմպրոմիսային լուծման չենք գնալու, ուղղակի ազատվելու ենք այդ աշխատակիցներից»,- նշեց նա:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>