Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ»

ԵՄ-ն զբաղվում է ընտրություններին տեսախցիկների տեղադրման հարցով (տեսանյութ)

2016թ. ՀՀ-ԵՄ հարաբերությունների լավ տարի բնորոշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա նաեւ նշեց, որ անցած տարվա ընթացքում ինտենսիվ քաղաքական երկխոսություն եղավ. «ԵՄ-ՀՀ շրջանակային համաձայնագրի քննարկման վեց փուլ տեղի ունեցավ: Շրջանակային համաձայնագիրը վերաբերում էր հիմնականում քաղաքական հատվածին, որից բացի առեւտրային հարցերի վերաբերյալ բանակցություններ եղան: Հույս ունենք, որ 2017թ. Շրջանակային համաձայնագիրը իրականություն կդառնա, հեռանկարը բավականին լավատեսական է. բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը»: Հաղորդում է «Ա1+»-ը:

Անցնող տարին նա գնահատեց բացառիկ. «Մենք նոր ռեկորդ սահմանեցինք Բրյուսելից ՀՀ փոխանցված դրամական միջոցների առումով՝ շուրջ 62 մլն եվրո աջակցություն, որից մասնավորապես 7 մլն եվրոն հատկացվել է հաջորդ ընտրությունների նախապատրաստման համար»:

2017թ. ԵՄ համար գերակա ուղղությունը լինելու է ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունները, որը Պյոտր Սվիտալսկիի խոսքերով, իրենց ուշադրության կիզակետում են գտնվելու: Ինչպես նաեւ՝ բիզնես միջավայրի բարելավմանն է ուղղված լինելու ԵՄ աշխատանքները:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին իշխանություն-ընդդիմություն 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մասնավորապես՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, ապա պարոն Սվիտալսկին նշեց, որ այս բարդ աշխատանքը պետք է իրականացվի բավականին կարճ ժամանակահատվածում. «2016թ. ամենամեծ ձեռքբերումը համարում եմ նույնականացման սարքավորումները, որոնք հնարավոր եղավ ունենալ ՄԱԿ-ի շնորհիվ: Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա մրցույթին մասնակից հայտատուն առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, մինչդեռ այդ պարամետրերը չափազանց մեծ են՝ առկա ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես չափավոր լավատես եմ, որ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի բոլորի համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք արդեն իսկ գիտենք, որ լուծումը 100 տոկոսանոց, կատարյալ չի լինի, որ ամեն ինչ արված է, որ որեւէ սողանցք չմնա: Մեր տեսանկյունից, ամեն դեպքում, պետք է գնալ դրա իրագործմանը, անգամ, եթե այն կատարյալ չէ»:

Մինչ այս պահը տեսախցիկների տեղադրման մրցույթին որեւէ մասնակից չի գրանցվել, մինչդեռ պարոն դեսպանը խոսում է հայտատուի պահանջների մասին: Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ պահանջկոտ պարամետրեր է ներկայացրել հայտատուն, ո՞ր ընկերությունն է այն եւ արդյոք ճիշտ են լուրերը, որ տեսախցիկների ձեռքբերմանը խոչընդոտում է իշխանություններից կողմից պահանջված ԱԱՀ վճարը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Շատ ինտենսիվ քննարկումներ են իրականացվել վերջին օրերին այս թեմաներով, անգամ ԱԺ 3 հանձնաժողով մինչեւ ուշ ժամեր աշխատում էին՝ քննարկելով բոլոր հնարավոր տարբերակները: Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ պետք է որոշման հանգել մոտակա ժամերի, օրերի ընթացքում. մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի՝ ինչն է իրագործելի կամ այդ ամենը իրագործելի՞ է, թե ոչ: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա Կառավարությունն այս հարցում ունի կառուցողական մոտեցում, ինչպես նաեւ՝ ԵՄ-ն ՀՀ հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր ծրագրերն ազատված են ԱԱՀ-ից»:

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>