Նորքի տուն ինտերնատում 40 տարեցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Դիտել նաև
«ՁԵՐ քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում». Արմեն Գրիգորյան
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերինը՝ 60
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև աշխատղներից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղեցացնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա գրել է.
«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար:
Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»։