Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին. Տեսանյութ

Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է ու հետևողականորեն պաշտպանելու է այն։ Այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 21–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը։

Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019–ի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

«Կան ամենատարբեր տեսակետներ ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ։ Հարցի լուծման փուլային և փաթեթային տարբերակ ասելով` պետք է տեսնենք, թե ինչ ենք հասկանում։ Փաթեթային ասելով` նկատի ունենք այն, որ հարցը լուծվելո՞ւ է մեկ ժամում, կամ էլ փուլայինի դեպքում հարցը հարյո՞ւր տարում է լուծվելու։ Սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն»,–ասաց Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում Արցախի հարցով ՀՀ նախկին նախագահների հետ հանդիպելու հարցում:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե այդպիսի անհրաժեշտություն ծագի», - պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուտցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման համակաևգում առկա է։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման ձևաչափին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմիցս է արտահայտել իր կարծիքը՝ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին կարևոր է։

«Չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես Արցախը չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց ու 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում ու այդպես եղել է լռելյայն», - ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում եղած փաստաթղթերում ու հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել։

Վարչապետը խնդրեց միշտ հաշվի առնել հայտարարությունը, որն արվել է նախկինում։

«Ես ասել եմ, եթե կլինի այնպիսի լուծում, որին ես կմտածեմ, որ, գուցե, չարժի ասել ոչ՝ առանց մեր հանրության , ժողովրդի հետ խորհրդակցելու. եթե կլինի այդպիսի տարբերակ՝ ո՞րն է գործողությունը, վերցնել այդ տարբերակը, գալ, առաջինը խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հետ, երկրորդը՝ խորհրդարանների հետ, ժողովրդի հետ, ես Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ որևէ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց եմ տալիս՝ կարո՞ղ է Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա, էդ հարցը ինձ չեք տալիս, էդ հարցը դուք ձեզ եք տալիս, իսկ դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը, որովհետև բանակցային սեղանի շուրջ , ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հարց բարձրացրեց՝ Ղարաբաղի հարցը կարո՞ղ է լուծվել մի մարդու քմահաճույքով։

«Էդ ո՞վ է էդ մարդը, ես ուզում եմ իմանամ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել։

«Բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցվել ամենաընդունելիից ամենաանընդունելի տարբերակներ ու ի՞նչ, ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, էնքան կաշկանդել, որ ՀՀ ներկայացուցիչներն ականջները փակե՞ն կամ թողնեն փախնե՞ն բանակցությունների սեղանի մոտից, սա ի՞նչ մոտեցում է», - ավելացրեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ բանակցությունների սեղանի շուրջ հայաստանյան որոշ ուժեր իրենց չեն կարող կաշկանդել։

***

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>