Ադրբեջանի ԶՈւ մի քանի սպա վարակվել է կորոնավիրուսով
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ադրբեջանի զինված ուժերի մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19), նրանք այժմ բուժվում են։ Զինհաստատություններում էլ խիստ կարանտին է սահմանված։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն։ Այլ մանրամասներ վարակակիրների մասին չի նշվում։
Նշենք, որ Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակման մասին սա առաջին հայտարարությունն է։ Բայրամլուն հայտարարել է, թե զինհաստատություններում վարակի լուրջ դեպքեր չեն գրանցվել։ Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ադրբեջանում մինչև մայիսի 31-ը հետաձգվել էր ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը։ Ըստ այդմ՝ հետաձգվել էր նաև զորացրումը։
Աղբյուրը՝ razm.info