Կանխվել է տաքսու վարորդի միջոցով հերոին տեսակի թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Դիտել նաև
Ի՞նչ են նախազգուշացնում ամերիկացիները Փաշինյանին՝ իտալական շների և Սաքունցի միջոցով
Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է
Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա․ մեղադրանք է առաջադրվել 22 անձի
Թմրամիջոցի՝ դատապարտյալին փոխանցման անհաջող փորձ «Արմավիր» ՔԿՀ-ում
Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ.Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը, որի մեջ՝ «VitaminC»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում,հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն