«Գույքի և ունեցվածքի հայտարարագրերում տեսնենք կլինի՞ Հրաչի Ձորաղբյուրի տունը». Բաբկեն Հարությունյան
«Նիկոլի աներձագ պատգամավոր Հակոբյան Հրաչը մաքսանենգ ծխախոտի հայտնի գործի մասով 4 հոգու դատի է տվել` պահանջելով հերքել, թե ինքը կապ ունի մաքսանենգության հետ: Ամիսներ առաջ պետական հեղաշրջման փորձի մասին ստահոդ հայտարարություններ արած աներձագ պատգամավորն այսօր արդեն ինքն է մեղադրում այլոց` ստահոդ լուրեր տարածելու մեջ: Հրաչը, հավանաբար, «մոռացել է», թե անհիմն ինչ այլ հայտարարություններ էլ է արել և անհանգստանում է իր պատվի և արժանապատվության համար: Փեսայի միջոցով պատգամավոր դարձած աներձագին հուշեմ, որ այլոց պատվի և արժանապատվության մասին նույնպես թող «չմոռանա» և թող նախ ապացուցի իր հնչեցրած սուտ մեղադրանքների իրավացիությունը` ինչը, բնականաբար, անհնար է, նոր հետո ուրիշներից պահանջի:
Գույքի և ունեցվածքի հայտարարագրերում տեսնենք կլինի Հրաչի Ձորաղբյուրի տունը»:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

