«Շուտով կներառվենք ԵՄ «սև ցուցակում»». Հակոբ Ճաղարյան. Տսանյութ
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Մինչև մայիսի վերջ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը պետք է որոշում կայացնի՝ ներառե՞լ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն «սև ցուցակի» մեջ, թե՞ ոչ. դա ենթադրում է, որ եվրոպական այդ կառույցն անբավարար է գնահատում մեր ավիացիոն իշխանության աշխատանքը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նրա խոսքով՝ հայկական երկու ավիաընկերություններ զրկված են եվրոպական հավաստագրից, քանի որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովել օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրումը և թռիչքային անվտանգության վերահսկումը: Ըստ Ճաղարյանի՝ պատճառը քաղավիացիայի կոմիտեն է, ոչ թե՝ այդ ընկերությունները:

