Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Հերթական սո՞ւտը, անգրագիտությո՞ւնը, թե՞ երկուսը միասին

Հարգե՜լի գործընկերներ

Ստորև ձեզ առաջարկում եմ մի գլուխկոտրուկ, եթե կարող եք օգնել ինձ հասկանալ՝ ինչ է կատարվում, շատ շնորհակալ կլինեմ: Կարծում եմ` սա լավագույնս է ցույց տալիս ՀՀ կառավարության դեմքը, պրոֆեսիոնալիզմը ու աշխատանք կատարելու ունակությունը:

1) Եվ ուրեմն` ի պատասխան Analitik.am-ի հարցման`ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մարտ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26 միլիարդ ՀՀ դրամ։

2) ՀՀ գլխավոր դատախազության 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ ԱԱԾ ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 969 000 ՀՀ դրամի չափով (ուղղակի եմ ցիտել, ենթադրում եմ 969 միլիոն) վնասը, իսկ 2018 թվականին շուրջ 4 միլիարդ 374 միլիոն դրամ: Այսինքն` ԱԱԾ ամբողջ վերականգնածը երկու տարվա մեջ մոտ 5.5 միլիարդ է: Ամենահուզիչը այն է, որ սա ԲՈԼՈՐ հանցագործություններով վերականգնած գումարն է, ոչ թե միայն կոռուպցիոնը։ Այսինքն` ԱԱԾ-ի վերականգնված 26 մլրդ գումարը պետք է ներառված լիներ այս ....... 5,5 միլիարդի մեջ։

Հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ըստ գլխավոր դատախազության` երկու տարվա ընթացքում միայն ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով պատճառված վնասը ԸՆԴԱՄԵՆԸ 5 միլիարդ է: 2018 թվականին` 4, իսկ 2019 թվականին` 1 միլիարդ:

Բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ո՞ւր մնաց:

3 ) Կառավարության ծրագրի կատարողական /2019/

ՀՀ կառավարության ծրագրի կատարողականում 2019 թվականի համար նշված է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 24%- ն են եղել կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր և ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով (բոլոր) պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: Գլխավոր Դատախազությունը նույն ժամանակահատվածի համար ասել էր 969 մլն դրամ....

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ խոսքը բոլոր հանցագործությունների գծով վերականգնված ընդհանուր գումարի մասին է, ոչ թե միայն կոռուպցիոն հանցագործությունների: Այդ գումարի քանի տոկոսն է կոռուպցիոն հանցանքներինը պարզ չէ: Ակնհայտ է` եթե անգամ միայն ԱԱԾ-ն է կոռուպցիոնով գործ արել, ապա ըստ գլխավոր դատախազության այն 1 միլիարդից ավել չի կարող լինել:

Բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ո՞ւր մնաց:

Կառավարության ծրագրի կատարողական /2018/

2018 թվականի հունիս - դեկտեմբեր ամիսների համար հայրենի կառավարությունը ԲՈԼՈՐ իրավասու մարմինների վերականգնած վնասը համարել է 22.5 միլիարդ: Ինչքան է եղել կոռուպցիոնը, ՀՀ կառավարությունը չի գրել, բայց դա գրել է Գլխավոր դատախազությունը` 4 միլիարդ:

Եվ նորից ծագում է նույն հարցը` բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ո՞ւր մնաց:

4) Այս ամենի ֆոնին կարծում եմ՝ ավելորդ է անգամ վերլուծել Փաշինյանի ասած 105 միլիոն դոլարի սուտը, որը անգամ իրենց կազմած բյուջեում արտացոլված չէ:

Հ.Գ. Կներեք, իհարկե, որ չեմ ալարել ու համադրել եմ այս ամենը։ Հույսը հավանաբար այն էր, որ ոչ մեկ չի կարդա ու համադրի այս ամբողջը։ Կարծում եմ՝ իրականությունը այն է, որ գլխավոր դատախազության թվերն են ճշմարիտ ու ոչ թե այն պատճառով, որ ես իրենց եմ վստահում, այլ պարզապես նրանք նույն կարգով տարիներ շարունակ անում են համակարգման նույն գործառույթը եւ իրավապահները նրանց փոխանցում են ճիշտ տեղեկատվություն։ Մյուս մասը հեքիաթի ու ժողովրդին հերթական հաճելի սուտը մատուցելու ժանրից է։ Թիվ է՝ օդում կրակվել է էլի:

Հ.Գ. 2 Միակ անընդհատ աճող թիվը պարգևավճարների թիվն է: Երկու տարվա ընթացքում այս իշխանությունը տվել է շուրջ 52 միլիարդ դրամ պարգևավճար, որի առյուծի բաժինը` 2019 թվականին:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>