Առողջապահության փոխնախարարը բրիֆինգի ժամանակ «կարանտինը տապալելու» թեման գցեց Տիգրան Ավինյանի գրպանը
Դիտել նաև
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել. Կարեն Քոչարյան
Երևի քչերը նկատեցին, որ այսօր առողջապահության փոխնախարարը բրիֆինգի ժամանակ «կարանտինը տապալելու» թեման գցեց Տիգրան Ավինյանի գրպանը։
1. Նախ ասաց, որ արդեն չեն կարողանում գտնել վարակման աղբյուրները։ Այսինքն ի հայտ են գալիս նոր վարակվածներ, բայց թե ումից են վարակվել, անհայտ է, ինչը նշանակում է, որ այդ աղբյուրները մեկուսացված չեն։ Այս մասին դեռ շաբաթներ առաջ Թորոսյանն էր ասել, ենթադրում եմ, որ հիմա է՛լ ավելի վատ է վիճակը։ Եւ սա, մեծ հաշվով, հենց պարետատան անելիքն էր։
2. Փոխնախարարը սակայն շտապեց հայտարարել, որ առողջապահության նախարարությունը շատ լավ է հասցրել պատրաստվել աճող թվով հիվանդներին դիմավորելուն։

