Իշխանությունները վերջին ինն ամսվա ընթացքում զբաղվել են ամեն տեսակ պոպուլիստական և դատարկ գործունեությամբ, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել Արայիկին վերադրաձնելու համար
Զինծառայող Արայիկ Ղազարյանը 2019 թվականի օգօստոսի 19֊ից գտնվում է Արդբեջանում, գերության մեջ։ Թե քաղաքական իշխանությունները, թե հասարակությունը, ցուցաբերում են մոռացություն և անտարբերություն, գերության մեջ գտնվող զինվորի հանդեպ։ Արդեն ինն ամիս է՝ ինչ Արայիկը գտնվում է Ադրբեջանում, գերության մեջ։ Երևի թե կարիք չկա մանրամասնելու, թե ինչպիսի ծանր պայմաներում է գտնվում Արայիկը։ Հայաստանի քաղաքական իշխանությունները վերջին ինն ամսվա ընթացքում զբաղվել են ամեն տեսակ պոպուլիստական և դատարկ գործունեությամբ, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել Արայիկին վերադրաձնելու համար։
Ժողովուրդ, խնդրանք և հորդոր բոլորիդ։ Ովքեր անհանգստացած են Արայիկի առողջությամբ և ապագայով, քայլեր ձեռնարկեք Արայիկին վերադարձնելու համար, ձեր էջերում տեղադրեք Արայիկին վերաբերող նյութեր և պահանջեք ապաշնորհ իշխանություններից՝ քայլեր ձեռնարկել Արայիկին վերադարձնելու համար։
Գրել է ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Մանուկյանը

