«The Washington Post». Այս լուսանկարներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին կին մարտիկներն են (Ֆոտոշարք)
Հեղինակավոր The Washington Post պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է հայուհի կադետներին, որոնք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակ զենքը ձեռքներն առել: «Նրանք առաջիններն են, որ հաղթահարեցին բազմաթիվ պահպանողականների դիմադրությանը, քանի որ նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռևս ընդունելի չեն»,- ասում է լուսանկարիչ Լենա Մուչան՝ «The Washington Post» պարբերականի հոդվածում:
Մուչան մանրամասնում է, որ Հայաստանում առաջին կին կադետները Երևանի ռազմական ակադեմիա են ընդունվել 2014թ., իսկ 1 տարի անց նաև Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ռազմական դպրոցը սկսեց աղջիկ դիմորդներ ընդունել:
Zham.am