Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Ինչո՞ւ է կորոնավիրուսի դեմ պայքարում «հեղափոխական» Հայաստանը պարտվում բռնատիրական Ադրբեջանին

Ընդունված է, որ այսօր Հայաստանում դեմոկրատական հեղափոխության միջոցով հաստատված է հեղափոխական իշխանություն, որն ավելի լավ պիտի կառավարի երկիրը, քան նախկինում է եղել: Միևնույն ժամանակ ընդունված է նշել, որ հարևան Ադրբեջանում մնացել է «հին» իշխանությունը, որտեղ հակադարձ կապը շարքային քաղաքացու հետ հիմնովին խաթարված է:

Այդ դեպքում պետք է ենթադրվեր նաև, որ հարևան երկրում կառավարման որակը նույնպես պիտի ավելի վատը լիներ, քան Հայաստանում է:

Այս ամենը համեմատել խոսքերով չի կարելի: Այստեղ անհրաժեշտ է ներկայացնել թվեր, ցուցանիշներ, որոնք և կհավաստիացնեին կամ էլ կհերքեին վերը նշված պնդումները:

Օրինակ, նշվում է, թե իբր հեղափոխությունից հետո Հայաստանում երկրի կառավարման որակը փոխվել է: Այդ ցուցանիշի հիմնական գործոնը տնտեսության առաջընթացի թիվն է: Տեսնենք, թե ինչպես է փոփոխվել այդ ցուցանիշը հեղափոխությունից առաջ և հետո:

Տնտեսական համեմատական․ ՀՆԱ

Հայաստանում 2017-ին արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական աճ: 2018-ին, երբ հեղափոխությունը հաղթել էր, աճի տեմպը նվազել էր մինչև 5 տոկոսի չափ: Դիցուկ դա անցումային փուլ կարելի էր համարել: Այդ դեպքում արձանագրենք, որ հաջորդ տարի՝ 2019-ին, այսինքն լիարժեք հեղափոխության հաղթանակի ժամանակահատվածում մեր մոտ տնտեսական աճը կազմել է 7,6 տոկոս: Այսինքն, հեղափոխական և նախահեղափոխական տնտեսության ցուցանիշները գրեթե նույնն են մնացել:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրվել հարևան Ադրբեջանում: Վերջին հինգ տարիների ընթացքում այդ երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները տատանվել են 2 տոկոսի տիրույթում: Այսինքն, մեր երկիրը Ադրբեջանից գրանցել է մոտ երեք անգամ ավելի մեծ տնտեսական աճ: Ընդորում, այդ աճը գրանցվել է թե՛ հեղափոխությունից առաջ, և թե՛ դրանից հետո:

«Կորոնավիրուսային» համեմատական

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ալիևյան բռնատիրական Ադրբեջանը, և նրա ցուցանիշները համեմատենք փաշինյանական, հեղափոխական Հայաստանի ցուցանիշների հետ:

Ադրբեջանում այսօր ապրում է մոտ 10 մլն մարդ: Սույն թվականի մայիսի 12-ի դրությամբ այդ երկրում վարակվածների թիվը կազմել է 2693 մարդ: Մեզ մոտ նույն օրվա դրությամբ վարակվածների թիվը կազմում էր 3538: Այսինքն, 1 մլն բնակչության հաշվարկով Ադրբեջանում վարակվածների թիվը կազմում էր 266 մարդ: Մեզ մոտ այդ թիվը 1194 էր: Այսինքն Ադրբեջանը մեզնից 4,48 անգամ ավելի բարվոք ցուցանիշ ունի:

Մեզ մոտ մայիսի 12–ի դրությամբ վարակից մահացել է 47 մարդ: Նրանց մոտ այդ թիվը կազմում էր 33: Հաշվի առնելով երկու երկրների բնակչության թվի տարբերությունը՝ կարող ենք արձանագրել, որ այդ ցուցանիշով մենք Ադրբեջանից հետ ենք 5,3 անգամ: Այսինքն, ավելի քան 500 տոկոսով: Սրանք շարքային ցուցանիշներ չեն, այլ մեղադրական թվեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ աստիճանի էֆեկտիվ է բռնատիրական Ադրբեջանի կառավարության գործունեությունը հեղափոխական կոչված Հայաստանի կառավարության գործունեության հետ համեմատած:

Շատերը կարող են կասկածել թվերի իսկության կամ չբացահայտված դեպքերի վրա: Սակայն ցավոք այստեղ էլ նրանք մեզնից առաջ են: Նրանց մոտ հիվանդները գրանցվել են ավելի քան 200 հազար մարդու թեստավորման արդյունքում: Մեզ մոտ այդ ցուցանիշը 33 հազարից մի քիչ ավելի է:

Այսինքն, թեստավորման ցուցանիշների արդյունքում էլ մենք նրանցից հետ ենք ավելի քան 6 անգամ:

Այստեղ է որ կարող է առաջանալ հետևյալ հարցադրումը՝ ինչպե՞ս եղավ, որ մեր թվերը նրանցից մի քանի անգամ ավելի վատն են: Իսկ միգուցե մենք ավելի «բաց» երկի՞ր ենք, քան նրանք: Ցավոք, այստեղ էլ ենք մենք նրանց զիջում: Այսպես, 2019-ի տվյալներով՝ Հայաստանում դրսից զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 1,9 մլն մարդ: Հարևան Ադրբեջանում այդ ցուցանիշը եղել է 3,1 մլն մարդ: Այսինքն, անցած տարվա դրությամբ Ադրբեջան այցելած զբոսաշրջիկների քանակը Հայաստանից մոտ 60 տոկոսով ավելի է եղել:

Ընդորում, կորոնավիրուսի օջախ Չինաստանից Ադրբեջան է այցելել մոտ երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ, քան Հայաստան։ Իրանից մոտ երեք անգամ, իսկ Եվրոպական երկրներից մոտ 20 տոկոսով ավելի շատ:

Այս թվերը ցույց են տալիս՝ բոլոր օբյեկտիվ հիմքերը կային, որ կորոնավիրուսային ցուցանիշներով Հայաստանը լիներ մոտ 5-6 անգամ ավելի բարվոք վիճակում, քան մեր հարևանները: Սակայն, ցավոք, իրականությունը ճիշտ հակառակն է: Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանի իշխանության գործունեության էֆեկտիվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մասով մի քանի անգամ ավելի ցածր է նույնիսկ Ալիևի բռնատիրական իշխանության գործունեությունից:

Թե որոնք են այս ամենի պատճառները, շատ է խոսվել: Դրանք մեկը կամ երկուսը չեն: Պարզապես թվարկված պատճառներին այս հոդվածում կուզեինք ավելացնել նաև մեկը:

Փաշինյանն իր իշխանությունը համարում է «լեգիտիմ» և ուրեմն հարկ չի համարում էֆեկտիվ հակադարձ կապ ձևավորել այն հանրության հետ, որի անունից ամեն օր խոսում է: Նա այդ հանրության դժգոհությունից չի վախենում:

Ադրբեջանում Ալիևը լավ գիտի, որ իր «լեգիտիմությունը» կապ չունի ժողովրդավարության հիմնական դրույթների հետ: Նա իր «լեգիտիմությունը» ձեռք է բերել հոր ժառանգականության գործոնի հաշվին, որն ունի իր արմատները՝ հաշվի առնելով ադրբեջանցիների արժեհամակարգը: Սակայն այդ համակարգը մեկ օրում կարող է փլուզվել, ինչպես փլուզվեցին Սադամ Հուսեյնի, Բաշար Ասադի, Մուամար Քադաֆիի սուլթանական «լեգիտիմությունները» իրենց երկրներում: Այդ իսկ պատճառով էլ Ալիևն իր հանրությունից ավելի շատ է վախենում, քան Փաշինյանը հայ հանրությունից:

Սակայն, այս հարցում Փաշինյանը կարող է սխալվել: Քանզի հայկական մենթալ համակարգում չկան կայուն լեգիտիմության միֆեր, որոնք կարող են երկար ծառայել, ասենք այնպես, ինչպես մահմեդական երկրներում է: Այդ իսկ պատճառով, Փաշինյանի լեգիտիմությունը կարող է ավելի արագ փլուզվել, քան նույնիսկ Ալիևինը Ադրբեջանում: Հենց դրա պատճառով է, որ Ալիևը ավելի զգոն է այսօր, քան Փաշինյանը: Աշխարհում այսօր չկա երկիր, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարը չլինի գլխավոր օրակարգային հարց: Այս շարքում գրեթե միակ բացառությունը Հայաստանն է, որտեղ Փաշինյանն որպես գլխավոր օրակարգային խնդիրներ բերել է երկրի համար լուրջ վտանգ պարունակող մի շարք օրինագծեր, դատավարություններ, ԱԺ-ի ծեծկռտուքը և այլն:

Թեև նրան թվում է, թե բոլոր այս խնդիրները կարող են հանրության ուշադրությունը շեղել վիրուսի դեմ խիստ անարդյունավետ պայքարից, սակայն իրականությունն այն է, որ շատ կարճ ժամանակ անց մարդիկ տեսնելու են, որ իրենց գլխավոր խնդիրներն այս իշխանությունը այլևս չի կարող լուծել, և բոլորի համար պարզ է դառնալու, թե ինչու են իշխանություններն ուզում շեղել մարդկանց ուշադրությունն այլ խնդիրներով: Մի կողմ թողնենք նաև այն, որ իրենց այս քայլերով իշխանությունը լրացուցիչ վարկանիշ չի հավաքում, եթե չասենք հակառակը:

Սակայն, այս պայքարում փաշինյանական իշխանության պարտությունն Ալիևի ռեժիմին ունի ավելի վտանգավոր հետևանք:

Այս պարտությունը կարող է էապես փոփոխել նաև ուժերի բալանսը տարածաշրջանում, որի արդյունքում մենք կարող է չկարողանանք խուսափել պատերազմից և դրանից բխող հետևանքներից:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>